Այլ Լուրեր

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
Հայ-իրանական սահմանին հայտնաբերվել է կես միլիոն ԱՄՆ դոլարի թմրանյութ
14/04/2015 13:50
Կիսվել

Հայ-իրանական սահմանին հայտնաբերվել է կես միլիոն ԱՄՆ դոլարի թմրանյութ

ՀՀ ՖՆ Նախաբացթողումային հսկողության վարչությունը կանխել է առանձնապես խոշոր չափի «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն

Սպիտակ գույն ունեցող փոշենման այս թմրանյութը, որ հայտնի է «մեթամֆետամին» անունով, բավականին մեծ պահանջարկ ունի աշխարհում: Այն ամֆետամինների խմբին պատկանող արհեստական ճանապարհով ստացված թմրամիջոց է, որն առաջին անգամ սինթեզվել է 1919 թվականին: Մեթամֆետամինի մաքսանենգ տեղափոխման խոշորագույն փորձը կանխել են մեքսիկական հատուկ ծառայությունները` 2012 թվականին: Իսկ հայաստանյան պրակտիկայում այս թմրանյութի աննախադեպ քանակ էլ օրերս հայտնաբերել է ՖՆ նախաբացթողումային հսկողության վարչությունը` շուրջ կես միլիոն դոլար արժողությամբ: «Նախաբացթողումային հսկողության վարչության և ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացրած համատեղ օպերատիվ-հսկողական միջոցառումների արդյունքում հայ-իրանական սահմանին կանխել ենք «մեթամֆետամին»  տեսակի շուրջ 2.5 կիլոգրամ թմրանյութի ներկրումը հանրապետություն»,-տեղեկացրել է Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանը: Նրա խոսքով` շուրջ 1 տոննա «հերոին» տեսակի թմրամիջոցի հայտնաբերումից հետո սա երրորդ խոշոր խմբաքանակն է, որ կանխվել է Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից: ՀՀ Քրեական օրենսգրքով «մեթամֆետամինի» առանձնապես խոշոր չափ է համարվում ավելի քան 1.5 գրամ քաշով զանգվածը, իսկ, ըստ վերլուծությունների, սև շուկայում թմրանյութի այս տեսակի իրացման գինը տատանվում է 200-300 ԱՄՆ դոլարի շրջանակում: Եթե համաշխարհային պրակտիկայում «մեթամֆետամինի» մաքսանենգ տեղափոխման հայտնի եղանակներից են շոկոլադապատ սալիկը, ներքնաշորերը և այլն, ապա հայաստանյան այս դեպքն, ըստ Վահրամ Գուրողլյանի, գերազանցել է միջազգային բոլոր հնարքները. «Իրանի քաղաքացին թմրայնութ տեղափոխելու նպատակով նախապես ճամպրուկում թաքստոց էր պատրաստել` այդպիսով նպատակ ունենալով խուսափել զննող սարքերի միջոցով հայտնաբերվելուց»: Մասնավորապես, այս անգամ ճամպրուկի կողային հատվածներն էին «մեթամֆետամինի» թաքստոցը դարձել, ինչը, սակայն չէր վրիպել վարչության աշխատակիցների տեսադաշտից: Դեպքով կատարվում է քննություն: 

Փորձը ցույց  է տալիս, որ թմրամիջոցների ապօրինի ներկրման փորձերը մեծ մասամբ բացահայտվում են հայ-իրանական սահմանին: Օրերս, կրկին Մեղրիի մաքսակետում, վարչության աշխատակիցներն Իրանի քաղաքացու վերնաշապիկի գրպանից, ինչպես նաև նրան պատկանող մանկական գրենական պիտույքների պայուսակից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված`  62 գրամ ընդհանուր քաշով սև գույնի ափիոնանման զանգված:

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73