ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – 39 ՇԱԲԱԹ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ
Ապրիլի 27-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39251101 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, իսկ պահանջարկը` 935 000 000 դրամ, որից մրցակցային` 935 000 000 դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 935 000 000 դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 862 049 093 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.1593 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.5555 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 7 դիլեր: