Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 72.79-0.55 WTI - 69.38-0.52
COMEX:  GOLD - 2631.50-0.36 SILVER - 30.29+0.46
COMEX:  PLATINUM - 952.60+1.36
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.98+0.27 EUR/GBP - 1.039-0.45
FOREX:  EUR/USD - 1.039-0.45 GBP/USD - 1.2529-0.33
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42906.95+0.16 NASDAQ - 19764.89+0.98
STOCKS US: S&P 500 - 5974.07+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8102.72+0.22 CAC40 - 7272.32-0.03
STOCKS EUR:  DAX - 19848.77-0.18
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Forbes. Աշխարհի ամենախոշոր ընկերությունները – 2015
06/05/2015 23:34
Կիսվել

Forbes. Աշխարհի ամենախոշոր ընկերությունները – 2015

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի ամենախոշոր և ամենաազդեցիկ հրապարակային ընկերությունների ամենամյա «Forbes Global 2000» վարկանիշը: Այն կազմելիս վերլուծաբանները դիտարկել են չորս հիմնական ցուցանիշ՝ ընկերությունների ապահոված հասույթը, շահույթը, ակտիվներն և շուկայական կապիտալիզացիան:

Ըստ վարկանիշի՝ աշխարհի ամենախոշոր 2000 հրապարակային ընկերությունների համախառն հասույթը կազմում է 39 տրիլիոն ԱՄՆ դոլար, շահույթը՝ շուրջ 3 տրիլիոն ԱՄՆ դոլար: Համախառն ակտիվների ծավալը հասնում է 162 տրիլիոն ԱՄՆ դոլարի, շուկայական կապիտալիզացիան՝ 48 տրիլիոն ԱՄՆ դոլարի: Վարկանիշում ընդգրկված ընկերությունները ներկայացնում են  61 երկիր: Առավել մեծ թվով մասնակից-ընկերություններ ունեն ԱՄՆ-ն (579), Չինաստանը (232),  Ճապոնիան (218) և Մեծ Բրիտանիան (95): Հատկանշական է, որ վարկանիշում ընդգրկված ընկերություններից 434-ը ներկայացնում են բանկային և ֆինանսական ոլորտը: Երկրորդ տեղում նավթագազային ոլորտն է՝ 136 ընկերություն:

Վարկանիշի առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը՝

  1. ICBC բանկ, Չինաստան 

  2. China Construction Bank, Չինաստան

  3. Agricultural Bank of China, Չինաստան

  4. Bank of China, Չինաստան

  5. Berkshire Hathaway, ԱՄՆ

  6. JPMorgan Chase, ԱՄՆ

  7. Exxon Mobil, ԱՄՆ

  8. PetroChina, Չինաստան

  9. General Electric, ԱՄՆ

  10. Wells Fargo, ԱՄՆ

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34