Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ԱՄՓՈՓՈՒՄ Է 2008Թ. և 2009Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
29/04/2009 17:58
Կիսվել

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ԱՄՓՈՓՈՒՄ Է 2008Թ. և 2009Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«ՎՏԲ–Հայաստան բանկ» ՓԲԸ բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովն այսօր ներկայացրել է բանկի 2008թ.տարեկան և 2009թ. առաջին եռամսյակի ֆինանսական արդյունքները: Ներկայացված հաշվետվության համաձայն 2008թ. բանկի ակտիվները նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են 43%-ով  և կազմել 99,2 մլրդ ՀՀ դրամ, տարեկան զուտ եկամուտը աճել է 72%-ով և կազմել 2.9 մլրդ ՀՀ դրամ, բանկի վարկային փաթեթն ավելացել է 73%-ով և կազմել 70,8 մլրդ. ՀՀ դրամ, իսկ ժամկետային ավանդների ծավալն անցած տարվա համեմատությամբ աճել է 33%-ով և կազմել է 14,5 մլրդ. ՀՀ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում բանկի զուտ գործառնական եկամուտը աճել է 78%-ով և կազմել 9.1 մլրդ ՀՀ դրամ, իսկ ROE–ն (կապիտալի շահութաբերության գործակից) և ROA–ն (ակտիվների շահութաբերության գործակից) կազմել են համապատասխանաբար 12.5% և 3%:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի գործունեության ֆինանսական արդյունքներով բանկը նույնպես գրանցել է աճ, մասնավորապես վարկային փաթեթը 2009թ. առաջին եռամսյակում աճել է 5%-ով և կազմել 74,2 մլրդ ՀՀ դրամ, ներգրաված միջոցների ծավալն աճել է 21%-ով և կազմել 33,3 մլրդ ՀՀ դրամ, իսկ ժամկետային ավանդների ծավալը նույն ժամանակահատվածում ավելացել է 40%-ով  և կազմել 20,7 մլրդ ՀՀ դրամ: «ՎՏԲ–Հայաստան բանկ» ՓԲԸ բանկը ընթացիկ տարվա  առաջին եռամսյակի գործունեության արդյունքներով  իր ընդհանուր ակտիվների, վարկային փաթեթի և ընդհանուր պարտավորությունների ծավալներով ՀՀ բանկային համակարգում չորորդն է:

Հիշեցնենք, որ 2009թ. առաջին եռամսյակի արդյունքներով բանկը, վճարելով բյուջե 464,7 մլն. դրամ,  դարձել է խոշորագույն հարկ վճարողը Հայաստանի բանկային համակարգում, իսկ հանրապետության 300 խոշորոգույն հարկատուների ցանկում զբաղեցրել է 17-րդ տեղը:

AMP
27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83