Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Գյուղատնտեսության նախարարն ընդունել է գերմանական KfW բանկի ներկայացուցիչներին
12/05/2015 10:19
Կիսվել

Գյուղատնտեսության նախարարն ընդունել է գերմանական KfW բանկի ներկայացուցիչներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մայիսի 11-ին ընդունել է գերմանական KfW բանկի հայաստանյան ծրագրերի ղեկավար Եվա Վիթթի գլխավորած պատվիրակությանը:

Բարձր գնահատելով KfW բանկի գործունեությունը Հայաստանում և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը` նախարարն ընդգծել է, որ մասնավորապես ոռոգման և խմելու ջրի ոլորտներում առկա է նոր ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն:

«Ոռոգման խնդիրը գյուղատնտեսության ոլորտի զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկն է, և թեև վերջին տարիներին KfW բանկի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է ջրամատակարարման ոլորտում հասնել բավական լավ արդյունքների, սակայն կարևոր է շարունակել համատեղ ծրագրեր իրականացնել այս ուղղությամբ` ավելի մեծ հաջողություններ գրանցելու նպատակով», – նշել է նախարարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են KfW բանկի կողմից Հայաստանում իրականացվող ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրերը, այդ թվում` Կապսի ջրամբարի վերակառուցումը, ինչը հնարավորություն կընձեռի ավելացնել Շիրակի մարզի հողօգտագործողների ոռոգման ջրի պահանջարկի բավարարման ծավալները:

Սերգո Կարապետյանն առաջարկել է բանկի ներկայացուցիչներին ուսումնասիրություններ կատարել և քննարկել բանկի ծրագրերում Մաստարայի ջրամբարի կառուցման խնդրի ընդգրկման հնարավորությունը, ինչին ի պատասխան KfW բանկի ծրագրերի ղեկավարը տեղեկացրել է, որ հարցի քննարկումը հնարավոր կլինի միայն Հայաստանում ստորգետնյա և մակերեսային ջրերի օգտագործման վերաբերյալ լիարժեք ուսումնասիրությունների արդյունքում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկությամբ ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ մշակվել են մեխանիզմներ KfW բանկի աջակցությամբ ՀՀ-ում գյուղատնտեսության ապահովագրական համակարգ ստեղծելու նպատակով: Համատեղ քննարկումների արդյունքում նպատակահարմար է համարվել ստեղծել ապահովագրական հարցերով զբաղվող կազմակերպություն:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրմանը` Սերգո Կարապետյանը նշել է, որ այս ուղղությամբ ևս ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը KfW բանկից ակնկալում է օժանդակություն:

Հանդիպմանը KfW բանկի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ բանկի ֆինանսավորմամբ Գերմանա-հայկական հիմնադրամի միջոցով Հայաստանում գործող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից գյուղատնտեսության համար տրամադրվում են վարկեր: Ընդ որում, այդ ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է այդ նպատակի համար ստանալ ևս 15 մլն եվրո, որը նպատակաուղղված կլինի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը:

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են հետագա համագործակցության պատրաստակամությունն ու համատեղ ծրագրերի շրջանակի ընդլայնման անհրաժեշտությունը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52