Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Հունիսի 8-ից 11-ը հայտարարվել է կին ձեռներեցների երևանյան շաբաթ
15/05/2015 15:06
Կիսվել

Հունիսի 8-ից 11-ը հայտարարվել է կին ձեռներեցների երևանյան շաբաթ

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և ՀՀ Կին ձեռներեցների ցանցը  հունիսի 8-ից 11-ը հայտարարում են Կին ձեռներեցների երևանյան շաբաթ՝ հագեցած տարբեր միջոցառումներով:

Կին ձեռներեցների երևանյան շաբաթի շրջանակներում կկազմակերպվի «Նոր զարգացումների հեռանկար» թեմայով կանանց ձեռներեցության միջազգային համաժողով՝ Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի հովանու ներքո (FCEM.org): Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայում (FCEM)  Հայաստանի ներկայացուցիչն է:  

«Նոր զարգացումների հեռանկար» թեմայով կանանց ձեռներեցության միջազգային համաժողովը կկայանա 2015թ. հունիսի 8-11-ը, Երևանում:

«Նոր զարգացումների հեռանկար» կանանց ձեռներեցության միջազգային համաժողովը բաղկացած է հետևյալ բաժիններից՝ Գործարար համաժողով, Այցելություն  հայաստանյան արտադրողներին, Ցուցահանդես էքսպո՝ երկկողմանի և բազմակողմանի հանդիպումներ կազմակերպելու հնարավորությամբ, Բիզնես-բիզնես հանդիպումներ, Կին արվեստագետների ցուցահանդես,  Մշակութային ծրագիր՝ Հայաստանը օտարերկրյա մասնակիցներին լավագույնս ներկայացնելու համար:

Միջազգային համաժողովի շրջանակներում կկայանա նաև 2011թ–ից ի վեր կազմակերպվող  «Կին ձեռներեց դեսպան» մրցանակաբաշխությունը, որը կին ձեռներեցներին ուղղված խրախուսական միջոցառումներից մեկն է՝ կազմակերպվող Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ Կին ձեռներեցների կողմից:

«ՀՀ Կին ձեռներեց դեսպան» մրցանակաբաշխությունը նպատակ ունի խրախուսել ՀՀ–ում ձեռներեցության ոլորտում գործունեություն ծավալող այն կանանց, ում փորձառությունն օրինակելի է, և ովքեր, տնտեսական հաջող գործունեություն իրականացնելու հետ մեկտեղ, ակտիվ մասնակցություն են ունենում նաև հասարակական կյանքում: 

Միջազգային համաժողովի ընթացքում հնարավորություն կլինի քննարկել նաև կանանց ձեռներեցության զարգացմանն ուղղված հարցեր:

Համաժողովի ավարտին նախատեսվում է ընդունել բանաձև` ազգային և միջազգային մակարդակներում կանանց ձեռներեցության խրախուսման առնչությամբ:

«Մեր նպատակն է հերթական անգամ ընդգծել կանանց ձեռներեցության կարևորությունը մեր երկրում, ինչպես նաև հնարավորություն տալ մեր երկրի կին ձեռներեցներին շփվելու համաշխարհային կառույցներում ընդգրկված և տարբեր խոշոր ձեռնարկություններ ղեկավարող կին ձեռներեցների հետ, որը ևս կարող է բերել համագործակցության»,- նշել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը:

Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի նպատակներն են՝ նպաստել Հայաստանի և արտերկրի կին ձեռներեցների ու գործարարների միջև կապերի ստեղծմանը և համագործակցության ամրապնդմանը, նպաստել Հայաստանում կանանց ձեռներեցության խթանմանը, փոքր ու միջին ձեռնարկատիրության համար գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների իրականացմանը և համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը:

Համաժողովին հրավիրված են մասնակցելու հայտնի կին ձեռներեցներ աշխարհի տարբեր երկրներից, Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի վարչության և համաշխարհային կոմիտեի անդամներ, հայտնի կին գործարարներ, պետական մարմինների, ֆինանսական կառույցների, միջազգային կազմակերպությունների, հասարակական ոլորտի և ԶԼՄ ներկայացուցիչներ, փորձագետներ: Համաժողովին մասնակցության պատրաստակամություն են հայտնել տարբեր երկրների դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, կանանց ձեռներցության ոլորտում ներգրավված կազմակերպություններ և անհատներ:

Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիան (FCEM), որի հովանու ներքո է անցկացվելու կանանց ձեռներեցության միջազգային համաժողովը, աշխարհի ամենամեծ և ազդեցիկ հասարակական կազմակերպություններից է: FCEM-ը միավորում է շուրջ 120 երկրների ավելի քան 5մլն գործարար կանանց, ունի խորհրդատվական կարգավիճակ ՄԱԿ–ում, Եվրոպայի Խորհրդում, Աշխատանքի միջազգային կազմակերպությունում, Եվրախորհրդարանում: FCEM-ի ներկայիս նախագահը Լաուրա Ֆրատի Գուչին է:

Համաժողովի կազմակերպիչ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) նախաձեռնությամբ 2011թ. ստեղծված ՀՀ Կին ձեռներեցների ցանցը այսօր միավորում է շուրջ 300 ձեռներեց կանանց ՀՀ տարբեր մարզերից: ՀԵԿԱ-ն ՀՀ Կին ձեռներեցների ցանցի միջոցով խրախուսում և ապահովում է գործարար կանանց միջև կապերի հաստատումը Հայաստանում և արտերկրում:

Նախատեսվում է, որ Կին ձեռներեցների երևանյան շաբաթի շրջանակներում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի հրավերով Հայաստան կժամանեն Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Լաուրա Գուչին, Քուվեյթի արքայադուստրը, ով Արաբ կին ձեռներեցների ասոցիացիայի նախագահը և աշխարհի ազդեցիկ 100 կանանցից մեկն է, ինչպես նաև Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի նախագահության այլ անդամներ, ովքեր հաջողության հասած ձեռներեցներ են տարբեր, այդ թվում նաև վերականգնվող և այլընտրանքային էներգիայի, տեխնոլոգիաների և այլ ոլորտներում:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41