ԻՍՊԱՆԻԱՅԻ ՀՆԱ-Ն ԿՐՃԱՏՎԵԼ Է 1.8%-ՈՎ
Իսպանիայի Կենտրոնական բանկի հրապարակած նախնական տվյալների համաձայն երկրում ՀՆԱ-ն ընթացիկ տարվա առաջին քառորդում կրճատվել է մոտ 1.8%-ով, իսկ վերջին 12 ամիսների ընթացքում ՀՆԱ-ն կրճատվել է ավելի քան 2.9%-ով: ՀՆԱ-ի անկումը առավելապես պայմանավորված է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում երկրում շինարարական ոլորտի կտրուկ անկմամբ: Նշենք, որ 2009թ.առաջին քառորդի ճշգրտված հիմնական տնտեսական ցուցանիշները մայիս ամսում կհրապարակի Իսպանիայի Ազգային Վիճակագրական Ինստիտուտը: