Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Կարեն Ճշմարիտյանն ընդունել է «Դ-Լինք» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ֆան Դուգլաս Հսիաոնի գլխավորած պատվիրակությանը
27/05/2015 13:03
Կիսվել

Կարեն Ճշմարիտյանն ընդունել է «Դ-Լինք» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ֆան Դուգլաս Հսիաոնի գլխավորած պատվիրակությանը

Մայիսի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է «Դ-Լինք» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ֆան Դուգլաս Հսիաոնի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ընկերության փոխնախագահներ Տաո Թոմաս Հուանգը, Չիհ-Չանգ Ալեքս Չիանգը և տարածաշրջանային տնօրեն Վլադիմիր Լիպինգը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, էկոնոմիկայի նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Նաիրա Նիկողոսյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

Ողջունելով հյուրերին` ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը մշտապես աջակցում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին և ուշադրության կենտրոնում է պահում նրա զարգացման ընթացքը: Իր հերթին Հայաստանի կառավարությունը ջանքերն ուղղորդում է ոլորտի վերազգային ընկերությունների հետ համագործակցության ընդլայնմանը և վերջիններիս հետ համատեղ հեռանկարային ծրագրերի իրականացմանը: Այս համատեքստում, Կարեն Ճշմարիտյանի մեկնաբանությամբ, Հայաստանի  կառավարության կողմից ողջունելի է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում «Դ-Լինք» ընկերության հետ արդյունավետ համագործակցությունը:

Նախարարը նշել է, որ Հայաստանում կան բարձրակարգ և շնորհալի մասնագետներ ճարտարագիտության, ինֆորմատիկայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառներում, ինչը լավ հիմք է ստեղծում ՏՏ ոլորտի վերազգային ընկերությունների կողմից Հայաստանում հեռանկարային ծրագրերի իրականացման համար: Նախարարը նաև տեղեկացրել է «Դ-Լինք» ընկերության ներկայացուցիչներին, որ Հայաստանը ՏՏ ոլորտի զարգացման քաղաքականության իրականացման ընթացքում ակտիվորեն կիրառում է միջազգային լավագույն փորձը` համապատասխանեցնելով այն երկրում առկա պայմաններին:

Ֆան Դուգլաս Հսիաոնն իր խոսքում նշել է, որ Թայվանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը նույնպես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում և շեշտել, որ ոլորտը զգալի դերակատարում է ունեցել Թայվանի տնտեսության զարգացման գործում: Նրա կարծիքով` Հայաստանն ընտրել է զարգացման ճիշտ ուղի, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ի վերջո նպաստում է նաև երկրի տնտեսական աճին և մրցունակության բարձրացմանը: Պարոն Հսիաոնը նաև խոստովանել է, որ տպավորված է Հայաստանի ՏՏ ոլորտով և նշել, որ դրա վերաբերյալ տեղեկատվությունը կներկայացնի Թայվանի էլեկտրոնիկայի ոլորտի արտադրողների միությունում ներգրավված մասնավոր հատվածի ներկայացուցիչներին և կառաջարկի վերջիններիս մասնակցել ընթացիկ տարվա աշնանը Հայաստանում կայանալիք «Դիջիթեք» ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ցուցահանդեսին, ինչպես նաև ծրագրեր իրականացնել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում:

Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրել է հյուրերին, որ, հիմք ընդունելով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հաջողված մոդելը` արդեն իսկ աշխատանք է իրականացվում Վանաձորում համանման տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման ուղղությամբ:

Էկոնոմիկայի նախարարն ընդգծել է նաև, որ «Դ-Լինք» ընկերության հետազոտական կենտրոնը նշանակալի դերակատարում կունենա Գյումրի քաղաքի և տարածաշրջանի առաջընթացի, Հայաստանում հզոր գիտաարտադրական ներուժի զարգացման, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային գործընթացներին Հայաստանի ինտեգրման համար:

Հանդիպման ավարտին պարոն Հսիաոնը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը` ՏՏ ոլորտում Հայաստանի ապագա հաջողություններին «Դ-Լինք» ընկերությանը մասնակից դարձնելու համար:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41