
Մոսկվայի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Երևանի և Մոսկվայի միջև առկա համագործակցության ծրագրի շրջանակում գործարար կապերի ընդլայնման նպատակով Երևանում գտնվող Մոսկվայի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկի գլխավորած պատվիրակությունը այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։
Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, պատվիրակությունը շրջել է կենտրոնում, ծանոթացել ուսուցման ընթացքին: Տեղում առաջարկվել է դիտել սաների արվեստի ու տեղեկատվական տեխնոլոգիաների յուրօրինակ համադրությամբ աշխատանքները, նաև ունկնդրել կենտրոնի երաժիշտ սաներին։
Հյուրերը նշել են, որ կենտրոնից հեռանում են մեծ տպավորություններով ու հիացմունքով, ինչպես նաև հնարավոր համագործակցության հաստատակամությամբ: