Մեր երկրում 27%-ով կրճատվել է խմիչքների արտադրությունը
Ընթացիկ տարվա առաջին չորս ամսում մեր երկրում արտադրվել է 22,93 մլրդ ՀՀ դրամի խմիչք: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում խմիչքների արտադրության ծավալները կրճատվել են մոտ 27%-ով:
Միայն հունվարին մեր երկրում խմիչքների արտադրության ծավալը կազմել է շուրջ 3,86 մլրդ ՀՀ դրամ, փետրվարին՝ 5,87 մլրդ ՀՀ դրամ, մարտին՝ 6,02 մլրդ ՀՀ դրամ, իսկ ապրիլին՝ 7,16 մլրդ ՀՀ դրամ: