Samsung-ն այս տարի 45 մլն Galaxy S6 և S6 Edge սմարթֆոն կվաճառի
Գերմանական Deutsche Bank-ի փորձագետների գնահատականների համաձայն այս տարվա ընթացքում Samsung կորոպորացիան կվաճառի 45 մլն Galaxy S6 և S6 Edge սմարթֆոն: Միևնույն ժամանակ Citibank-ի փորձագետները հնչեցնում են 50 մլն ցուցանիշը: Ամենալավատեսական կանխատեսումների համաձայն վաճառքների ծավալը կհասնի 70 մլն-ի, իսկ վատատեսական կանխատեսումներից ամենացածրը 35 մլն է:
Եթե Deutsche Bank-ի մասնագետների կանխատեսումներն իրականանան, ապա Galaxy S6-ի վաճառքի ծավալները կհավասարվեն S4-ի վաճառքի ծավալներին, ինչն էլ ցույց կտա, որ կորպորացիան S5 մոդելի անհաջողությունից հետո ճիշտ հետևություններ է արել: