HIGHLAND GOLD ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՐԱԾ ՎՆԱՍԸ ԿԱԶՄԵԼ Է 226,3 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Ռուսաստանի տարածքում գործող, ոսկի արդյունահանող բրիտանական Highland Gold Mining Limited ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2008թ. ընկերության կրած վնասը կազմել է 226,25 մլն դոլար, մինչդեռ 2007թ. ընկերության զուտ շահույթը կազմել էր 17,45 մլն դոլար: Ընկերության տարեկան հասույթն աճել է 33,9%-ով և կազմել 150,44 մլն դոլար, իսկ համախառն շահույթը ավելացել է 30,9%-ով և կազմել 45,52 մլն դոլար: 2008թ. ընթացքում ընկերությունն արդյունահանել է 158 հազար 885 ունցիա ոսկի, ինչը 15%-ով գերազանցում է 2007թ. արդյունահանված ոսկու ծավալը: