ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԱՊՐԻԼԻ 27-ԻՑ 30-Ը ՄԻՋԲԱՆԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է 18 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ԱՌ ՈՒ ՎԱՃԱՌՔ
Ապրիլի 27-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 50.362.463 ԱՄՆ դոլար` 371.58 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 41.510.349 ԱՄՆ դոլար` 373.49 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 18.800.000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 369.83 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: