Հայաստանում մոլիբդենի արտադրության ծավալները նվազել են 1.4%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի առաջին հինգ ամսվա ընթացքում Հայաստանում արտադրված մոլիբդենի խտանյութի ծավալներն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ նվազել են 1.4%-ով և կազմել 4 754 տոննա:
Միևնույն ժամանակ ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալները մնացել են նույն մակարդակում՝ 2 652 տոննա, իսկ մոլիբդենի բրիկետների արտադրության ծավալներն աճել են 3.3%-ով և կազմել 313 տոննա: