
Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 5.1%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 5.1%-ով և կազմել 19 258.8 տոննա: Անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 5.1%-ով:
Միևնույն ժամանակ մսամթերքի, ներառյալ երշիկեղեն, արտադրության ծավալները նվազել են 2.1%-ով և կազմել 2 487.6 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները նվազել են 20.3%-ով և կազմել 182.8 տոննա: