Հայաստանում թթվասերի արտադրության ծավալներն աճել են 2.1 անգամ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015 թ. առաջին կիսամյակում Հայաստանում թթվասերի արտադրության ծավալներն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ աճել են 2.1 անգամ և կազմել 2 922.3 տոննա:
Միևնույն ժամանակ պանրի արտադրության ծավալներն աճել են 3.8%-ով և կազմել 8 798.7 տոննա, կաթի արտադրության ծավալներն աճել են 5.7%-ով և կազմել 263.3 տոննա, մածունի արտադրության ծավալներն աճել են 73.6%-ով և կազմել 3153.8 տոննա և կաթնաշոռի արտադրության ծավալներն աճել են 17.6%-ով ու կազմել 493.6 տոննա: