Բիզնես

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
40 ուսանող Beeline-ում աշխատանքի է անցել
01/09/2015 09:57
Կիսվել

40 ուսանող Beeline-ում աշխատանքի է անցել

Beeline-ն ամփոփեց 2015 թ.-ի «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի ընթացիկ արդյունքները: Այս տարի, ընդհանուր առմամբ, ընկերությունը ստացել է ավելի քան 1000 հայտ Հայաստանյան ԲՈՒՀ–երի ուսանողներից՝ 2015 թ.-ին «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին մասնակցելու համար։

Ամփոփելով ընթացիկ փուլերի արդյունքները՝ ընտրվել են 9 ուսանող, ովքեր կանցնեն 9 ամիս տևողությամբ վճարովի ստաժավորում ընկերության տարբեր ստորաբաժիններում՝ օրինակ Մոնիտորինգի կենտրոնում, Տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրինությունում, Գործառնությունների աջակցման տնօրինությունում, Մարքեթինգի ծառայությունում, Իրավաբանական տնօրինությունում  և Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրում։ Ստաժավորում անցած լավագույն ուսանողներին կընձեռնվի մշտական աշխատանքի հնարավորություն Beeline-ում:

«Յուրաքանչյուր ուսանողի համար  մենք մշակում ենք ստաժավորման անհատական ծրագիր և նշանակում ենք անձնական ուղղորդող: Ստաժավորում անցնող ուսանողները կարող են մասնակցել  ընկերության ընթացիկ ծրագրերին, հետաքրքիր պրակտիկ խնդիրների լուծմանը, որոնք հնարավորություն կտան գործնականում կիրառել ուսումնական տարիների ընթացքում ձեռք բերված գիտելիքները: «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը համարվում է «Make your Mark” գլոբալ սոցիալական նախաձեռնության առանցքային բաղադրիչներից մեկը։ Այս ծրագրի միջոցով մենք միավորում ենք տեխնոլոգիաները, մեր փորձն ու կրթությունը, որպեսզի օգնենք երիտասարդներին հաղթահարել դժվարությունները և ճիշտ կառուցել իրենց ապագան։ Իսկ մեզ՝ որպես նորարարական ընկերության, հնարավորություն է ընձեռվում մեր շարքերը համալրել նպատակասլաց և տաղանդավոր երիտասարդներով»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

Նշենք, որ «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը մեկնարկել է 2008թ.-ին: Այդ ընթացքում 87 ուսանող անցել են արտադրական պրակտիկա, որոնցից  41-ը  դարձել են Beeline–ի աշխատակից: Beeline–ի «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել բարձր կուրսի ուսանողները՝  սկսած 3-րդ կուրսից:

Հավելենք, որ «Make Your Mark» ծրագիը «ՎիմպելԿոմ»-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային բաղադրիչն է և նպատակ ունի թվային տեխնոլոգիաների միջոցով օգնել երիտասարդներին կառուցել իրենց ապագան:

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37