Դոլարը շարունակում է արժևորվել
Օգոստոսին, հուլիսի համեմատ, մեր երկրում սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 0.1% և 0.5% հավելաճ. ԱՄՆ դոլարն արժևորվել է:
Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ այս տարվա օգոստոսին, 2014 թվականի դեկտեմբերի համեմատ, սպառողական գների ընդհանուր մակարդակը նվազել է 2.1%-ով, իսկ հաշվարկային փոխարժեքն աճել է 3.5%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների 1.2% նվազումն ուղեկցվել էր հաշվարկային փոխարժեքի 1.0% հավելաճով:
2015 թվականի օգոստոսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 479.8 դրամ, ինչը գերազանցել է 2014 թվականի օգոստոսի համապատասխան ցուցանիշը 17.2%-ով (409.5 դրամ):