Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66405.56+0.41 TOPIX - 4146.71+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 25584.79+0.07 SSEC - 3952.18-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
28/08/2026  CBA:  USD - 364.32-0.15 GBP - 495.11+0.41
28/08/2026  CBA:  EURO - 424.36+0.15
28/08/2026  CBA:  GOLD - 53517-755 SILVER - 802-0.62
5 հանրակրթական դպրոցում կդասավանդվեն «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաները
09/09/2015 15:39
Կիսվել

5 հանրակրթական դպրոցում կդասավանդվեն «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաները

ՀՀ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող 5 դպրոցում դասավանդվելու են «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաները

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամաններով հաստատվել են ՏՀՏ ոլորտի մասնագիտական առարկաների առարկայական չափորոշիչները և ծրագրերը:

Ծրագիրն իրականացվում է հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող 5 դպրոցներում  և միտված է երկրի տնտեսական և գիտատեխնիկական առաջընթացի կարևորագույն բաղադրիչներից և գերակա ուղղություններից մեկը հանդիսացող ՏՀՏ ոլորտի զարգացմանը:

ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա և Յունիքոմփ ընկերությունների ջանքերով՝ նախարարության և նշված կազմակերպությունների միջև ս.թ. մարտի 30-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր կայացած համատեղ ասուլիսի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը և Յունիքոմփ ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը ներկայացրեցին ծրագրի իրականացման ընթացքն ու նախնական արդյունքները:

Այսպես, մինչև 2015-2016 թթ. ուսումնական տարվա մեկնարկը Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ու գործուն մասնակցությամբ մշակվել են «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկայի չափորոշիչներն ու ծրագիրը, ինչպես նաև իրականացվել է տվյալ առարկայի ուսուցիչների վերապատրաստում: Բացի վերը նշվածը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ իրականացվում են «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ստեղծման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախատեսել է հատկացնել շուրջ 70 միլիոն դրամ:

Սինոփսիս Արմենիա ընկերությունը ևս իր ներդրումն է ունեցել «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակմանը, ինչպես նաև իրականացրել է «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստում:

Յունիքոմփ ընկերությունը մասնակցել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի առարկայական չափորոշիչների և ծրագրի մշակմանը, անցկացրել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի ուսուցիչների վերապատրաստում, ինչպես նաև տրամադրել է Տեղեկատվական Տեխնոլոգիաներ առարկայի ուսուցման անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներ և գործիքներ: «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ապահովման և առանձին համակարգչային ցանցերի ստեղծման աշխատանքները գտնվում են իրականացման փուլում:

Ավագ դպրոցում ՏՀՏ ոլորտի առարկաներ դասավանդելու նպատակներն ու ծրագիրն արտացոլում են մի կողմից՝ Կրթության և գիտության նախարարության, մյուս կողմից՝ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներ ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա և Յունիքոմփ ընկերությունների  պատրաստակամությունը բարձրացնել ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության որակը՝  ներմուծելով ոլորտի առաջատար ընկերությունների տեսական ու գործնական նորարարական գիտելիքների վրա հիմնված մեթոդաբանությունը: Համատեղ ծրագիրը հատուկ ուշադրություն է հատկացնում հայաստանցի երիտասարդների համար առավել լավ հնարավորությունների ստեղծմանը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության կամ միկրոէլեկտրոնիկայի ոլորտում ապագա մասնագիտական ընտրության համար:

Կրթական ծրագիրն իրականացվում է թվով 5 ուսումնական հաստատությունում՝ Գյումրիի «Ֆոտոն» վարժարանում, Երևանի «Քվանտ» վարժարանում, Վանաձորի՝ մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երևանի ավագ դպրոցում և Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում:

«Մեր հավակնությունն է`  ունենալ Հայաստանում կրթական բրենդային նոր ծրագիր, որ կարող ենք նաև արտահանել որպես գաղափար և բովանդակություն` «Շախմատ» առարկայի նման: Ծրագրի ներդրումը պայմանավորված է տեխնոլոգիական կրթության զարգացման միտումներով  և դպրոցներում գիտատեխնոլոգիական առարկայախմբի հստակ ներկայացվածությամբ: Ծրագիրն իրոք աննախադեպ է տեխնոլոգիական կրթության զարգացման տեսանկյունից. նախագիծը դեռևս չմեկնարկած արդեն ունի մեծ արձագանքներ մի շարք արտասահմանյան երկրներից և միջազգային կառույցներից, որոնք հեատաքրքրված են ծրագրի մոնիթորինգով և ապագայում փորձի փոխանակմամբ: Այս ծրագիրը երևի թե պետություն–մասնավոր հատված համագործակցության ամենացայտուն և գործնական օրինակներից մեկն է, որը խարսխված չէ պարզապես գումար ներդնելու մեջ. ծրագրի հիմքում ընկած է հստակ գաղափար: Այսինքն`  խոսքը չի գնում հերթական բարեգործործության մասին, սա շրջադարձային նոր համագործակցության  ձևաչափ է, որտեղ պետությունը և մասնավորը համատեղ փորձում են կրթության ոլորտի որևէ հատվածում պատասխանատվություն վերցնել նորարարության համար և այն կյանքի կոչել»,-ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության ծրագրին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնակցությունը պայմանավորված է Հայաստանի մեր տեսլականով՝ որպես երկրի, որը ոչ միայն կիրառում է բարձր տեխնոլոգիաներ, այլև՝ աշխարհին ներկայացնում իր կողմից ստեղծված նորարարությունները: Հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և միկրոէլեկտրոնիկայի ոլորտները տնտեսական զարգացման կարևորագույն խթան են: Այս աննախադեպ կրթական ծրագիրը նաև կունենա նշանակալի սոցիալական ազդեցություն՝ նպաստելով աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող մասնագետների պատրաստմանը և օգնելով հայ երիտասարդներին մնալ ու աշխատել Հայաստանում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս ծրագրի շնորհիվ մի քանի տարի հետո որակական և արմատական փոփոխություններ կլինեն, որովհետև բուհերը դպրոցներից կստանան տաղանդաշատ պատանիներ, որոնք տարբեր մասնագիտությունների գծով կպատրաստեն որակյալ կադրեր»,- նշել է Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

«Ցանկացած երկրի ապագայի համար որոշիչ գործոններ են խանդավառ, հայրենասեր, հիմնարար գիտելիքներով օժտված երիտասարդությունը, և առաջատար տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսությունը: Օրվա հրամայականն է, որ այսպիսի հեռանկարային զարգացման նախադրյալները հնարավորինս արագ ձևավորվեն մեր դպրոցներում: Հենց դրան էլ միտված է համատեղ իրականացվող այս ծրագիրը», – ասել է Յունիքոմփ ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը:

28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
53517
-755
Արծաթ
802
-0.62