Սոցիալական

USD BUY - 366.00-0.50 USD SELL - 369.00-0.50
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 73.26+1.03 WTI - 69.82-0.84
COMEX:  GOLD - 3978.70+0.41 SILVER - 57.92+1.12
COMEX:  PLATINUM - 1551.00-1.44
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 162.81+0.41 EUR/GBP - 1.1402+0.04
FOREX:  EUR/USD - 1.1402+0.04 GBP/USD - 1.3234+0.03
STOCKS RUS:  RTSI - 945.09-0.73
STOCKS US: DOW JONES - 52319.20+0.26 NASDAQ - 26213.72+1.52
STOCKS US: S&P 500 - 7499.36+0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 70062.32+0.86 TOPIX - 3994.76+0.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22881.02-0.63 SSEC - 4094.40+0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10497.12+0.12 CAC40 - 8403.99+0.44
STOCKS EUR:  DAX - 24995.81+1.50
30/06/2026  CBA:  USD - 367.89-0.17 GBP - 486.87+0.11
30/06/2026  CBA:  EURO - 419.47-0.34
30/06/2026  CBA:  GOLD - 47625-561 SILVER - 682.53-8.3
ՎիվաՍել-ՄՏՍ. համակարգչային սենյակ՝ ընկերության տեխնիկական վարչության աշխատակիցներից
10/09/2015 17:48
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. համակարգչային սենյակ՝ ընկերության տեխնիկական վարչության աշխատակիցներից

Նոր ուսումնական տարվա մեկնարկին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական վարչության աշխատակիցներն անակնկալ են մատուցել Արագածոտնի մարզի Ավան համայնքի միջնակարգ դպրոցին: Նրանց անձնական ներդրման շնորհիվ՝ դպրոցում ստեղծվել է համակարգչային սենյակ:

«Աղբյուր Սերոբի» անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Հովսեփ Դավթյանը հպարտությամբ է ներկայացնում մարզային օլիմպիադաներում իրենց արձանագրած ձեռքբերումները և իր ղեկավարած կրթօջախից ԲՈՒՀ դիմողների և ընդունվողների վիճակագրությունը: Նա համոզված է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի Տեխնիկական վարչության աշխատակիցների նախաձեռնությունը կտա ցանկալի արդյունք: Մեկ համակարգչի մոտ 3 աշակերտ համամասնության փոխարեն՝ կսկսի գործել դրանցից օգտվելու նոր սկզբունքը: 10 համակարգչով համալված դասասենյակն առավել արդյունվետ կդարձնի ուումնական գործընթացը՝ լրացուցիչ խթան հանդիսանալով գիտելիքների ձեռքբերման համար:

«Յուրաքանչյուր կազմակերպություն ինքն է ընտրում այն արժեհամակարգն ու սկզբունքները, որոնցով կարևոր է համարում առաջնորդվել: Կան աշխատանքային ընդհանուր նորմեր, որոնց հետևելը գրված ու չգրված պարտավորություն է. կարգապահությունը, նվիրումը, հոգատարությունը, հարգանքը և այլն: Օրինակելի աշխատակիցը, այսպես, թե այնպես՝ առաջնորդվում է այդ տրամաբանությամբ, և դա հաճելի է: Ամենամեծ հաղթանակն այն է, երբ ընդօրինակվում է պատասխանատու մոտեցումը, որտեղ չկա պարտադրանք: Հպարտ եմ, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի որդեգրած արժեհամակարգը կենսակերպ է դարձել ընտանիքի անդամների համար: Կամավորության սկզբունքով իրականացվող այսօրինակ ծրագրերը չափազանց կարևոր են: Դրանք նաև անտարբերությունը մերժող ուղերձ են»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ  Յիրիկյանը:

Կորպորատիվ պատասխանատվության սկզբունքով առաջնորդվելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի արժեհամակարգն արդեն 10 տարի կենսակերպ է դարձել նաև կազմակերպության աշխատակիցների համար: Երկրին և հասարակությանն օգտակար լինելու ցանկությունը պարբերաբար դրսևորվում է կոնկրետ աշխատանքով, որոնց իրականացման որոշումը կայացնում և միջոցներ են տրամադրում   կազմակերպության տարբեր վարչությունների աշխատակիցները:

30/06/2026
դրամ
Դոլար (USD)
367.89
-0.17
Եվրո (EUR)
419.47
-0.34
Ռուբլի (RUR)
4.706
-0.0255
Լարի (GEL)
139.07
-0.01
47625
-561
Արծաթ
682.53
-8.3