Deutsche Bank-ը պատրաստվում է կրճատել աշխատակիցների 25%-ը
Գերմանական Deutsche Bank-ը պատրաստվում է աշխատանքից ազատել մոտ 23 հազար աշխատակցի: Կրճատումը հիմնականում վերաբերում է փոստային բանկի և տեխնիկական ստորաբաժանումներին: Կրճատման հետևանքով բանկի աշխատակիցների թիվը կնվազի մինչև 75 հազար:
Բանկը պատրաստվում է իր հիմնական գործունեությունը ծավալել Ֆրանկֆուրտում, Լոնդոնում և Նյու-Յորքում: Հայտնվում է նաև, որ բանկը պատրաստվում է դադարեցնել իր գործունեությունը Ռուսաստանում: