Այլ Լուրեր

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 67460.73-2.54 TOPIX - 4140.22-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 25471.15+0.07 SSEC - 3990.30+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
18/08/2026  CBA:  USD - 365.25-0.25 GBP - 494-1.47
18/08/2026  CBA:  EURO - 422.81-0.8
18/08/2026  CBA:  GOLD - 51738+142 SILVER - 770.46+11.22
Վարչապետն այցելել է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոն
16/09/2015 09:52
Կիսվել

Վարչապետն այցելել է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դոն Գրենթհեմն այցելել են «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոն:

ՀՀ վարչապետը և Դոն Գրենթհեմը շրջել են կենտրոնում՝ ծանոթացել նրա գործունեությանը և արդյունքներին: Կառավարության ղեկավարը զրուցել է նաև Հայաստանում գործող մի շարք սկսնակ ընկերությունների (Start-Up) ղեկավարների հետ՝ ծանոթացել նրանց արտադրանքներին, քննարկել սկսնակ ընկերությունների զարգացման հնարավորություններն ու ուղիները: Նշվել է, որ սկսնակ ընկերություններից շատերն իրենց արտադրանքը մշակելիս ներգրավված են եղել «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի կողմից իրականացվող Աքսելերացիայի ծրագրին, կենտրոնի աջակցությամբ կարողացել վերջնական տեսքի բերել իրենց արտադրանքը և ներգրավել ներդրողների: Աքսելերացիայի ծրագրի շրջանակում կենտրոնն աջակցություն է ցուցաբերել 100-ից ավելի սկսնակ ընկերությունների, որոնք իրենց արտադրանքների մշակման համար կարողացել են ներգրավել 1,5 մլն դոլարի ներդրումներ: Տեղեկացվել է, որ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի կազմակերպմամբ անցկացված Seedstars Yerevan 2014–ում հաղթող դարձած Solo Learn թիմը Շվեյցարիայի Ժնև քաղաքում անցկացված Seedstars մրցթույթում զբաղեցրել է առաջին տեղը և ստացել մեծածավալ ֆինանսավորում:

Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է նաև կենտրոնում ընթացող պրակտիկայի ծրագրին, որն իրականացվում է «Պրաեմիում» ավստրալական ընկերության հետ: Ծրագրի շրջանակում կենտրոնը կրտսեր ծրագրավորողներ է պատրաստում Հայաստանում նոր գրասենյակ բացած համաշխարհային այս ընկերության համար, որի ներկայացուցիչները Հովիկ Աբրահամյանին և Դոն Գրենթեհեմին են ներկայացրել Հայաստանում ՏՏ ընկերություն հիմնելու հեռանկարները և կարևորել կենտրոնի դերը երիտասարդ մասնագետների պատրաստման գործում:

Տեղեկացվել է նաև, որ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնն իր չորսամյա գործունեության ընթացքում վերապատրաստել է ավելի քան 3000 ուսանողների, որոնք ներկայում աշխատում են առաջատար ՏՏ ընկերություններում:

Վարչապետ Աբրահամյանը բարձր է գնահատել «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի դերը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և կարևորել սկսնակ ընկերությունների գործունեությունը՝ ինչպես աշխատատեղերի ստեղծման, այնպես էլ նորարական լուծումներ ստեղծելու տեսանկյունից: Վարչապետը նշել է, որ ՀՀ-ում ՏՏ ոլորտն ունի զարգացման մեծ ներուժ և կառավարությունը պատրաստ է քննարկել ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին օժանդակություն ցուցաբերելու յուրաքանչյուր ողջամիտ առաջարկ: Վարչապետը հիշեցրել է նաև, որ գործադիրը ՏՏ ոլորտում ստեղծվող ընկերություններին տրամադրում է հարկային արտոնություններ:

18/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.25
-0.25
Եվրո (EUR)
422.81
-0.8
Ռուբլի (RUR)
4.3052
-0.0105
Լարի (GEL)
139.81
-0.07
51738
+142
Արծաթ
770.46
+11.22