ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
Ներդրողների դրական սպասումներով պայամանվորված համաշխարհային շուկայում նավթի գներն աճել են:
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում երեկ կայացած առևտրային շրջանների արդյունքներով հունիս ամսվա ֆյուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 2.61%-ով և կազմել 54.58 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում հունիս ամսվա ֆյուչերսների գինը նավթի Brent տեսակի մեկ բարելի դիմաց աճել է 2.33%-ով և կազմել 54.47 դոլար: