
Coca-Cola-ն կասկածվում է հարկերից խուսափելու մեջ
Ոչ ալկոհոլային ըմպելիքների ոլորտի համաշխարհային առաջատար Coca-Cola ընկերությունը ԱՄՆ հարկային մարմինների կողմից կասկածվում է խոշոր չափի հարկերից փուսափելու մեջ: Տարածված տեղեկատվության համաձայն ընկերությանը սպառնում է 3.3 մլրդ դոլար տուգանք:
ԱՄՆ IRS հարկային մարմնի կողմից իրականացված հետաքննության արդյունքում պարզվել է որ 2007-2009 թվականների ընթացքում ընկերության հարկվող եկամուտները հայտարարագրվածից ավելի մեծ են եղել: