Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Վիվասել-ՄՏՍ. «երկրորդ կյանք» օգտագործված բջջային հեռախոսներին
24/09/2015 13:44
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. «երկրորդ կյանք» օգտագործված բջջային հեռախոսներին

Հայաստանում առաջին անգամ իրագործվելու է ևս մեկ կարևոր նախաձեռնություն: Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից «ԱրմՌոբոտիքս»-ի ռոբոտաշինական խմբակներին տրամադրվելու են շահագործված բջջային հեռախոսներ, որոնց դպրոցականները «երկրորդ կյանք» են տալու` դրանց դետալներն օգտագործելով ռոբոտներ պատրաստելու համար: Այդ մասին համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

«ԱրմՌոբոտիքս»-ը նպատակ ունի զարգացնել ինժեներական մտածողությունը դպրոցականների շրջանում: Այն մեկնարկել է դեռևս 2008 թ. և իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից: Ծրագրի շրջանակում Հայաստանի և ԼՂՀ-ի 80 դպրոցում գործում են ռոբոտաշինության խմբակներ, որտեղ ներգրավված է շուրջ 800 աշակերտ:

«Վիճակագրության համաձայն՝ աշխարհում օգտագործվում է շուրջ 3,5 միլիարդ բջջային հեռախոս: Համեմատության համար նշենք, որ այս թիվը գրեթե հավասար է մոլորակի բնակչության թվաքանակի կեսից ավելիին: Սակայն քչերը գիտեն, որ թափոնի վերածված հեռախոսները վնասարար երկարաժամկետ ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի վրա: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, բջջային հեռախոսի՝ թունանյութեր պարունակող մասերը, հատկապես սնուցման մարտկոցները, ոչ պատշաճ կերպով թափոնի վերածվելու դեպքում, ի վերջո հայտնվում են գետերում կամ հողի մեջ, ինչը կարող է լուրջ վնաս հասցնել մարդու առողջությանը: Մշտապես ուշադրության կենտրոնում պահելով բնապահպանական խնդիրները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը քայլեր է ձեռնարկում՝ երիտասարդների շրջանում հեռախոսների առավել պատասխանատու գործածման և դրանցից անվտանգ կերպով ձերբազատվելու վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու, ինչպես նաև թափոնի վերածված բջջային հեռախոսների վերամշակումն իրականացնելու նպատակով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ԻՏՁՄ փոխնտօրեն Հայկ Չոբանյանը նշել է. «Յուրաքանչյուր երեխա, ով փոքր տարիքից հետաքրքրված է տեխնիկայով ու նորարարությամբ, սիրում է մինչև վերջին մասնիկն առանձնացնել ձեռքի տակ ընկած իրերը: Մեր այս համատեղ նախաձեռնության շնորհիվ՝ այսուհետ ռոբոտաշինության խմբակներում ընդգրկված աշակերտները կունենան բավարար քանակով դետալներ իրենց ուսումնասիրությունների և նոր գաղափարների իրագործման համար»:

Նախաձեռնության մեկ այլ բաղադրիչը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում հատուկ արկղերի տեղադրումն է, որտեղ հաճախորդները կկարողանան թողնել ոչ պիտանի բջջային հեռախոսներ, որոնք ևս կհանձնվեն «ԱրմՌոբոտիքս»-ի խմբակներին: Ընկերության ֆեյսբուքյան էջում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ մասնակիցների 61 տոկոսն ունի ավելի քան 6 հին բջջային հեռախոս: Նրանց մեծ մասն այժմ սմարթֆոն է օգտագործում և յուրաքանչյուր 18-24 ամիսը մեկ այն փոխարինում է նոր մոդելով: Հարցումը ցույց է տվել նաև, որ մասնակիցների 55 տոկոսն աղբն է նետում հին հեռախոսները կամ պահում է դրանք դարակում:

Ի դեպ, ռոբոտասերների համար կազմակերպվում է «RoboFest» փառատոն: «EcoRobot» մրցույթը փառատոնի մի մասն է կազմում, որի պահանջն է ստեղծել ռոբոտ` օգտագործելով տեխնիկական և կենցաղային թափոններ: Մրցույթի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել էկոլոգիական խնդիրների վրա, ցույց տալ, որ տեխնոլոգիաների զարգացումը կարող է ծառայել նաև բնապահպանությանը՝ վերամշակման միջոցով թափոնը վերածելով գեղեցիկ ու օգտակար իրերի:

«RoboFest»-ն այս տարի անցկացվելու է հոկտեմբերի 2-ից 4-ը՝ «DigiTec Expo» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52