Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Կառավարությունում քննարկվել է Հայաստանի տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը
30/09/2015 18:39
Կիսվել

Կառավարությունում քննարկվել է Հայաստանի տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է Հայաստանի տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, որը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից:

Վարչապետ Աբրահամյանը կարևորել է ՀՀ կառավարության և ՀԲ-ի սերտ համագործակցությունը, ինչի արդյունքում մարզերում իրականացվում են սոցիալտնտեսական մի շարք ծրագրեր, արձանագրվում խնդիրները՝ համատեղ լուծումներ գտնելու նպատակով: Վարչապետը բարձր է գնահատել ՀԲ-ի ակտիվ գործունեությունը մեր երկրի տնտեսության տարբեր ճյուղերի, այդ թվում՝ տարածքային համաչափ զարգացման, էներգետիկայի, ենթակառուցվածքների, զբոսաշրջության և այլ բնագավառների զարգացման ուղղությամբ: Խոսելով էներգետիկայի ոլորտի զարգացման վերաբերյալ՝ վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ իրականացվող բարեփոխումների արդյունքները տեսանելի կլինեն արդեն առաջիկա տարիներին, ինչի արդյունքում կունենանք կայուն և զարգացած էներգետիկ համակարգ:

Իր հերթին, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին նշել է, որ ՀԲ-ն լիովին սատարում է վարչապետ Աբրահամյանի ներկայացրած ՀՀ կառավարության գերակա ծրագրերի իրականացմանը և հայտնել ՀԲ-ի աջակցությունը՝ մեր երկրի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման գործում: Խոսելով Հայաստանի տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի մասին՝ տիկին Բեյլին նշել է, որ այն ուղղված է տարածքային համաչափ զարգացմանը, մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավմանը, ներդրումների ներգրավմանը, զբոսաշրջիկների թվի հետևողական աճին նպաստելուն, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու մշակութային ժառանգության պահպանմանը:

Այնուհետև ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կայուն զարգացման ոլորտի ծրագրերի ղեկավար Ահմեդ Այվեդան մանրամասն ներկայացրել է ծրագրով նախատեսվող միջոցառումները, դրանց կյանքի կոչման ուղղությամբ իրականացվելիք քայլերը և Հայաստանի զարգացման ռազմավարության թիրախները: Պարոն Ավյեդան նշել է, որ Հայաստանի տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի նպատակն է ենթակառուցվածքային ծառայությունների և ինստիտուցիոնալ կարողությունների բարելավումն՝ ուղղված մեր երկրի ընտրված մարզերում տեղական տնտեսության զարգացմանը, զբոսաշրջային գրավչության բարձրացմանը, այդ թվում՝ մշակութային ժառանգության վերականգնմանը և զբոսաշրջային երթուղու զարգացմանը: Ներդրումները կուղղվեն հանրային ենթակառուցվածքների, ճանապարհների, ջրամատակարարման բարելավմանը, հասարակական տարածքների, պատմական շենքերի, թանգարանների վերականգնմանը և այլն:

Այնուհետև ծրագրի շուրջ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել են մի շարք առաջարկություններ, որոնց ուղղությամբ քննարկումները կշարունակվեն առաջիկայում:

Վարչապետ Աբրահամյանը բարձր է գնահատել ներկայացված ծրագիրը և կարևորել դրանով նախատեսվող քայլերն ու միջոցառումները՝ տարածքային համաչափ զարգացման, ենթակառուցվածքների բարելավման և զբոսաշրջության խթանման առումով: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ՀԲ-ի հետ համագործակցությամբ ծրագիրը հաջողությամբ կյանքի կկոչվի:

ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը սերտ փոխգործակցության համար և ընդգծել վարչապետ Աբրահամյանի հետևողականությունն ու նպատակամղվածությունը՝ ծրագրի մշակման և իրականացման գործում:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52