ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ AMGT52045109 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ 05/05/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնել են, որ այսօր` 2009թ. մայիսի 05-ին, կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52045109 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 800 000 000 դրամ: Այդ թվում դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը` 800 000 000 դրամ, դիլերների և գանձապետական պահառուի կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկություններ չեն եղել, իսկ բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 800 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը կազմել է 11.9999 %, իսկ միջին կշռված եկամտաբերությունը`11.5812 %:
Աճուրդին մասնակցել են 7 դիլեր: