ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԸ 2009Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ 1.5% ԱՃ
ՀՀ Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ ՀՀ 22 առևտրային բանկերի 2009թ. առաջին եռամսյակի գործունեության արդյունքներով բանկերի հաշվեկշռային ընդհանուր կապիտալն աճել է 1.5%-ով և կազմել 238 885 526 հազար ՀՀ դրամ, իսկ փաստացի լրացված կանոնադրական կապիտալն աճել է 2.0%-ով և կազմել 155 490 167 հազար ՀՀ դրամ: Նույն ժամանահատվածում առևտրային բանկերի գլխավոր պահուստի ընդհանուր ծավալն աճել է 0.6%-ով և կազմել 6 495 881 հազար ՀՀ դրամ:
ՀՀ տարածքում գործում են 22 բանկեր իրենց 391 մասնաճուղերով: