Սոցիալական

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – 17 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱԴԻՐ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ
05/05/2009 13:25
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – 17 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱԴԻՐ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից «Բիզնես 24»-ին հայտնել են, որ ընկերության նվիրատվության շնորհիվ համալիր վերանորոգում է իրականացվել Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի միջնակարգ դպրոցում, ինչպես նաև ամբողջովին փոխվել է շենքի տանիքը:  Գյուղը գտնվում է Երևանից 10կմ հեռավորության վրա: Այն հնավայր է:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սոցիալական ներդրումը Գեղադիր գյուղում ընկերության հերթական խոշորածավալ ծրագիրն է` ուղղված Հայաստանում միջնակարգ կրթության ոլորտի աջակցությանը: Այսօր Գեղադիրում տեղի ունեցավ վերանորգված դպրոցի բացման արարողությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը, մարզային ենթակառուցվածքների վերակառուցմանն ուղղված 2008թ. իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում, 17 միլիոն դրամ էր հատկացրել դպրոցի վերանորոգման նպատակով:
Ծավալուն ներդրման շնորհիվ փոխվել է  900 քառ.մ  մակերեսով տանիքը, տեղադրվել են 40 /յուրաքանչյուրը 4 քառ.մ/ եվրապատուհաններ, 18 եվրադռներ/ յուրաքանչյուրը 2 քառ.մ/, քանդվել, շարվել ու գաջվել են 300 քառ.մ մակերեսով պատեր, ծեփամածիկով ծածկվել է 3000 քառ. մ առաստաղ  ու պատ, սալիկապատվել է ուսուցչանոցը /50քառ.մ/, սանհանգույցները /40քառ.մ/, բազալտով երեսապատվել է մուտքի հարթակն ու աստիճանները /30քառ.մ/, հենասյունները /8քառ.մ/ ֆերզիտով:
«Մենք որակյալ կրթությունը շատ ենք կարևորում, քանի որ ապագայի Հայաստանը պետք է լինի զարգացած երկիր: Մենք ցանկանում ենք, որ դպրոցներում երեխաները բարձր գնահատականներ ստանան, քանի որ այսօրվա լավ կրթված աշակերտը վաղը կարող է արժեք ստեղծել հասարակության համար: Սակայն սա միակ պատճառը չէ, որ մենք մեր ուշադրության կենտրոնում ենք պահում կրթահամալիրները: Կորպորատիվ քաղաքացին ապրում է վաղվա օրով, նշանակում է պետք է ներդրում կատարվի` որակյալ կրթություն ապահովելու համար»,- նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գեղադիրում ուսանող դպրոցականների թիվը մոտ 500 է: Դպրոցականներից շատերն են երազում ձեռք բերել տարբեր մասնագիտություններ: Դրա նախադրյալներն արդեն կան: Գյուղի վերանորոգված դպրոցում, որն, ի դեպ, այսօր չի զիջում Երևանի դպրոցներին, ստեղծված են հաճելի և լիարժեք դասապրոցես կազմակերպելու բոլոր հնարավորությունները:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6