Առևտրի ոլորտում անկումը շարունակվում է
Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին մեր երկրում մանրածախ առևտրի ծավալը կազմել է 828 մլրդ 568.4 մլն ՀՀ դրամ, ինչը հանրապետությունում իրականացված առևտրի համախառն ծավալի 58.8%-ն է: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մանրածախ առևտրի ցուցանիշը կրճատվել է մոտ 7%-ով:
Միևնույն ժամանակ, մեծածախ առևտրի ոլորտում անկումը կազմել է շուրջ 3%: Մեծածախ առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 531 մլրդ 630.5 մլն ՀՀ դրամ:
Արդյունքում, առևտրի ոլորտի անկումը կազմել է ավելի քան 5%:
Նշենք, որ մեր երկրի առևտրի ոլորտը անկում է գրանցում արդեն մի քանի ամիս շարունակ: