Ֆինանսական

USD BUY - 378.00+1.00 USD SELL - 380.00+0.00
EUR BUY - 441.00+2.00 EUR SELL - 446.00+3.00
OIL:  BRENT - 64.15+0.00 WTI - 59.75+0.57
COMEX:  GOLD - 4759.60+2.00 SILVER - 94.21+0.34
COMEX:  PLATINUM - 2447.90+4.60
LME:  ALUMINIUM - 3107.50-1.61 COPPER - 12753.50-1.64
LME:  NICKEL - 17614.00-2.86 TIN - 49412.00+0.31
LME:  LEAD - 2028.50-1.55 ZINC - 3173.00-1.51
FOREX:  USD/JPY - 158.07+0.08 EUR/GBP - 1.1713+0.50
FOREX:  EUR/USD - 1.1713+0.50 GBP/USD - 1.3436+0.00
STOCKS RUS:  RTSI - 1108.33-0.53
STOCKS US: DOW JONES - 48488.59-1.76 NASDAQ - 22954.32-2.39
STOCKS US: S&P 500 - 6796.86-2.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 52774.64-0.41 TOPIX - 3589.70-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 26585.06+0.37 SSEC - 4116.94+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10126.78-0.67 CAC40 - 8062.58-0.61
STOCKS EUR:  DAX - 24703.12-1.03
21/01/2026  CBA:  USD - 379.14-0.07 GBP - 508.24-2.97
21/01/2026  CBA:  EURO - 443.82-1.03
21/01/2026  CBA:  GOLD - 57874+976 SILVER - 1166.5+32.6
ՀՀ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 10.2%-ՈՎ
05/05/2009 15:20
Կիսվել

ՀՀ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 10.2%-ՈՎ

Կենտրոնական բանկի ներկայացրած հաշվետվության համաձայն 2009թ. առաջին եռամսյակում ՀՀ 22 առևտրային բանկերի ընդհանուր ակտիվների ծավալն աճել է 10.2%-ով և կազմել մոտ 1.127 մլրդ ՀՀ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում բանկերում կանխիկ դրամական միջոցներն աճել են 26.2%-ով, Կենտրոնական բանկի նկատմամբ (ներառյալ թղթակցային հաշիվները) առևտրային բանկերի պահանջների ընդհանուր  ծավալն աճել է 52.1%-ով, իսկ այլ բանկերում թղթակցային հաշիվների ընդհանուր ծավալը կրճատվել է 10.6%-ով:

Առևտրային բանկերի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը 2009թ. առաջին եռամսյակում կրճատվել է 0.8%-ով և կազմել 305 876 035 հազար ՀՀ դրամ, իրավաբանական անձանց տրամադրված վարկերի ծավալն աճել է 9.5%-ով և կազմել 317 281 853 հազար ՀՀ դրամ, իսկ բանկի հետ կապված անձանց և աշխատակիցներին տրամադրված վարկերի ծավալը կրճատվել է 6.0%-ով և կազմել 17 646 762 հազար ՀՀ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում առևտրային բանկերի ներդրումների ծավալը պետական արժեթղթերում կրճատվել է 6.7%-ով: Նշենք նաև, որ ընթացիկ տարում 22.9%-ով աճել է առևտրային բանկերում ակտիվների հնարավոր կորուստների ծածկման պահուստների ընդհանուր ծավալը:

AMP
21/01/2026
դրամ
Դոլար (USD)
379.14
-0.07
Եվրո (EUR)
443.82
-1.03
Ռուբլի (RUR)
4.8865
+0.018
Լարի (GEL)
140.76
-0.13
57874
+976
Արծաթ
1166.5
+32.6