ԳՈՒՐԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՏԱՔՍԻՍՏՆԵՐԻ ԴԵՄ ԿԱԶՄՎԵԼ ԵՆ 500 ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից իրականացված վերահսկողական աշխատանքի արդյունքում ապրիլ ամսից մինչ այսօր անօրիանական դաշտում գործող տաքսիների վերաբերյալ կազմվել են 500-ից ավելի վարչական ակտեր, նշանակվել եւ ՀՀ պետբյուջե է վճարվել 3.5 մլն դրամ տուգանք: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի խոսքով` լիցենզավորման գործընթացին ակտիվորեն մասնակցում են հատկապես անհատ ձեռնարկատերերը: Արդեն իսկ լիցենզիա ստացածների թիվը հասնում է շուրջ 780-ի: Շուրջ 300 դիմումներ գտնվում են վարույթում, լիցենզավորող հանձնաժողովն էլ քննարկում է 200 անհատ տաքսիստներին լիցենզա տալու հարցը:
Գ.Սարգսյանը նաեւ ասաց, որ շարունակվում է 10-ից ավելի տարվա արտադրության ավտոմեքենաների հաշվառման գործընթացը: Այսօրվա դրությամբ արդեն շուրջ 800 նման մեքենա է հաշվառվել: Դրանց վերաբերյալ համապատասխան որոշում կկայացվի: