Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 1 107 858 ՀԱԶԱՐ ՀՀ ԴՐԱՄ
05/05/2009 17:13
Կիսվել

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 1 107 858 ՀԱԶԱՐ ՀՀ ԴՐԱՄ

ՀՀ Կենտրոնական բանկի տրամադրած հաշվետվության համաձայն ՀՀ տարածքում գործող 25 վարկային կազմակերպությունների հաշվեկշռային ընդհանուր կապիտալը 2009թ. առաջին եռամսյակում աճել է 13.5%-ով և կազմել 20 232 099 հազար ՀՀ դրամ, ընդհանուր պարտավորությունների ծավալն աճել է 13.4%-ով և կազմել 53 742 763 հազար ՀՀ դրամ: Վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվների ծավալը հաշվետու ժամանակահատվածում ապահովել է 13.4% աճ և կազմել 73 974 862 հազար ՀՀ դրամ, իսկ տրամադրած վարկերի և դեբիտորական պարտքերի ընդհանուր ծավալը 2009թ. մարտի 31-ի դրությամբ կազմել է 73 022 507 հազար ՀՀ դրամ, որից ըստ ռիսկայության աստիճանի 92.6%-ը դասակարգվել է որպես ստանդարտ:

ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպությունների կողմից ռեզիդենտներին տրված վարկերի, ավանդների, ինչպես նաև ֆակտորինգի և լիզինգի ընդհանուր ծավալը 2009թ. առաջին եռամսյակում աճել է 7.2%-ով և կազմել 66 976 466 հազար ՀՀ դրամ: Շինարարության ոլորտին վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերի ընդհանուր ծավալն աճել է 44.3%-ով, իսկ գյուղատնտեսությանը տրամադրած վարկերի ծավալն աճել է 18.6%-ով: Հաշվետու ժամանակահատվածում 10.8%-ով կրճատվել է սպառողական վարկերի ծավալը:

Վարկային կազմակերպությունների համախառն եկամուտները 2009թ. առաջին եռամսյակում կազմել են 4 515 526 հազար ՀՀ դրամ, զուտ տոկոսային եկամուտները կազմել են 1 933 164 հազար ՀՀ դրամ, իսկ զուտ շահույթը կազմել է 1 107 858 հազար ՀՀ դրամ:

 

AMP
27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83