Կրճատվել է Հայաստան գազի ներմուծումը
Ընթացիկ տարվա առաջին կեսին Հայաստան է ներմուծվել 1309,3 մլն խմ բնական և հեղուկ գազ: Այս մասին տեղեկացնում են Մաքսային ծառայությունից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու վեց ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրնացվել է գազի ներմուծման ծավալների անկում: 2014 թվականի հունվար-հունիսին մեր երկիր էր ներմուծվել 1376,9 մլն խմ գազ:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին վեց ամսում Հայաստան ներմուծված բնական և հեղուկ գազի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 254,12 մլն ՀՀ դրամ: