Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Օրանժ Հիմնադրամ․ 51 միլիոն դրամ՝ սահմանամերձ Զանգակատուն գյուղին
26/11/2015 11:09
Կիսվել

Օրանժ Հիմնադրամ․ 51 միլիոն դրամ՝ սահմանամերձ Զանգակատուն գյուղին

Orange Հիմնադրամի հերթական՝արդեն երրորդ «Մեկ գյուղ» համալիր զարգացման ծրագիրը կիրականացվի Արարատի մարզի Զանգակատուն գյուղում: Ծրագրի նպատակն է արմատական փոփոխություններ կատարել ընտրված մեկ գյուղական համայնքի կյանքում, հիմնարար ոլորտներում նպատակային ներդրումների շնորհիվ՝ ներառյալ տնտեսական գործունեություն, կրթություն, առողջապահություն և ջրամատակարարում:

Զանգակատուն համայքնում «Մեկ գյուղ» ծրագիրն արդեն մեկնարկել է, և այսօր իրականացված և ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով գյուղ էին այցելել Orange Հիմնադրամի և ծրագիրն իրականացնող ՀՕՖ բարոգործական կազմակերպության ներկայացուցիչները:

Հաշվի առնելով Զանգակատուն համայնքի բնակիչների զգալի մասի զբաղվածությունը խնձորի այգիների մշակման և մրգերի վերամշակման ոլորտում՝ «Մեկ գյուղ» նախագծի շրջանակներում նախատեսվում է ստեղծել գյուղատնտեսական կոոպերատիվ՝ հագեցած խնձորի այգիների մշակման և խնձորի չրերի արտադրության համար նախատեսված համապատասխան սարքավորումներով: Բացի այդ, կոոպերատիվի անդամների համար կկազմակերպվեն դասընթացներ, ինչը թույլ կտա բարձրացնել այգեգործության և չրերի արտադրության, շուկայավարման և իրացման արդյունավետությունը: Հիմնադրամի ներկայացուցիչներն այցելեցին չրանոցի տարածք, որտեղ ընթանում են շինարարական աշխատանքները: Վերջիններիս կամավորության սկզբունքով մասնակցում են նաև Orange Արմենիա ընկերության աշխատակիցները:

Նախագծի շրջանակներում ֆինանսական միջոցներ կհատկացվեն նաև համայնքի ոռոգման համակարգի վերականգնման համար, ինչը թույլ կտա մեծապես կրճատել ջրի կորուստը և հնարավորություն կստեղծի 40հա-ով ընդլայնել խնձորի այգիներն ու օգտագործել ջրի սղության հետևանքով նախկինում անմշակ հողատարածքը:

«Մեկ գյուղ» նախագծի շրջանակներում կվերանորոգվի Զանգակատուն գյուղի բժշկական ամբուլատորիան, որը սպասարկում է նաև հարևան 4 համայնքների բնակիչներին: Այցի ընթացքում ամբուլատորիային հանձնվեց հատուկ տրանսպորտային միջոց՝ հարևան գյուղերի բնակիչների համար բժշկական ծառայությունների հասանելությունն ապահովելու համար: Բացի այդ, արդեն իսկ ավարտվել են ծրագրով նախատեսվող համայնքի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները, ինչը  հնարավորություն է ստեղծել լիարժեք կազմակերպել մանկապարտեզ հաճախող երեխաների  առօրյան: Երեխաների ճիշտ սննդակարգն ապահովելու համար մանկապարտեզի անձնակազմի և ծնողների համար կանցկացվեն հատուկ դասընթացներ:

Ծրագրի շրջանակներում նաև վերազինվել է գյուղի դպրոցի համակարգչային դասարանը, ինչպես նաև տրամադրվել են համապատասխան պարագաներ գործող արտադասարանային խմբակների դասերն առավել արդյունավետ և հետաքրքիր կազմակերպելու համար: Շուտով դպրոցում կստեղծվի նաև Երիտասարդների ակումբ:

Զանգակատուն համայնքում «Մեկ գյուղ» ծրագիրն իրականացվում է «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության հետ համատեղ, համայնքի բնակիչների անմիջական մասնակցությամբ: Ծրագրին Orange Հիմնադրամի հատկացված ֆինանսական աջակցությունը կկազմի 51 միլիոն դրամ:

«Orange Հիմնադրամը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել գյուղական համայնքերի, հատկապես սահմանամերձ գյուղերի առօրյա խնդիրները: Կարծում ենք համայնքի համալիր զարգացմանն ուղղված «Մեկ գյուղ» նախաձեռնությունը, որը միաժամանակ անդրադառնում է գյուղի տնտեսական,  առողջապահական, կրթական ու ջրամատակարարման ոլորտներում առկա խնդիրներին, հնարավորություն է տալիս շոշափելի արդյունքների հասնել և էականորեն բարելավել համայնքի առօրյան: Հոկտեմբերին նշեցինք Տավուշի մարզի Պառավաքար համայնքում «Մեկ գյուղ» նախագծի շրջանակներում իրականացված լայնածավալ աշխատանքների ավարտը և ուրախ էինք տեսնել, թե որքանով է մեր այս նախաձեռնությունը փոխել Պառավաքարի բնակիչների կյանքը»,- ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը:

Orange Հիմնադրամի կողմից իրականացվող համալիր զարգացման այս ծրագիրն արդեն թվով երրորդ է. առաջինն իրականացվել էր 2014թ.-ին Արագածոտնի մարզի Հարթավան, իսկ երկրորդը՝ այս տարի Տավուշի մարզի Պառավաքար գյուղում:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52