Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՏՄՊՊՀ․ խիստ նախազգուշացում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ին
27/11/2015 12:09
Կիսվել

ՏՄՊՊՀ․ խիստ նախազգուշացում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ին

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում որոշվեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ին տալ խիստ նախազգուշացում՝ առկա թերացումները հետևողականորեն շտկելու հանձնարարականով:

Տեղեկացնենք, որ ՏՄՊՊՀ-ը վարչական վարույթը հարուցել է «ԱՄ գրուպ» ընկերության դիմում-բողոքի հիման վրա: Վերջինը  Հանձնաժողովին ներկայացրել է, որ բեռնատար վագոնների վերանորոգման նպատակով դիմել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը: Վերջինը պատասխանել է, որ գերզբաղվածության պատճառով վագոնների վերանորոգմամբ կարող են զբաղվել միայն ոչ աշխատանքային օրերին, ինչով պայմանավորված՝ վճարման ենթակա գումարի չափը կլինի մոտ երկու անգամ ավելի: «ԱՄ գրուպը» նշում է, որ փաստացի համաձայնվել Է վերոնշյալ պայմանին՝ նկատի ունենալով, որ «Հարավկովկասյան երկաթուղին» միակ ընկերությունն է, որը իրականացնում է վագոնների ընթացիկ և դեպոյական ամբողջական վերանորոգումներ:

Ըստ «ԱՄ գրուպի», «Հարավկովկասյան երկաթուղին» չարաշահում է գերիշխող դիրքը՝ վագոնների վերանորոգման ծառայություններից օգտվող տնտեսվարողներին առաջարկելով այնպիսի պայմաններ, որոնց արդյունքում դրանց արժեքը ավելանում է ավելի քան երկու անգամ: Տնտեսվարողներն էլ այլընտրանք չունենալով, համաձայնվում են վերջինի առաջարկած ոչ շահավետ պայմաններին:

Իրականացված ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովը պարզել է, որ դեպոյական և ընթացիկ վերանորոգումների գործընթացում իսկապես առկա են թերացումներ,  ինչը հանգեցնում է վերջինիս կողմից մենաշնորհային դիրքի չարաշահման: Մասնավորապես, «Հարավկովկասյան երկաթուղին» վագոնների վերանորոգման գործընթացի պլանավորման ժամանակ, ցուցաբերում է խտրական մոտեցում: Առաջնահերթությունը տալիս է սեփական վագոնների վերանորոգման գործընթացին, իսկ այլ ընկերությունների համար ամիսներ շարունակ  ռեսուրսներ չեն նախատեսվում կամ նրանց վերանորոգումները կատարվում են տարվա վերջում՝ խնդիրներ ստեղծելով տնտեսվարողների համար: Մինչդեռ, ուսումնասիրությունները փաստում են, որ «Հարավկովկասյան երկաթուղին» ունի բավարար ռեսուրսներ և ամբողջությամբ կարող էր իրականացնել վերոնշյալ աշխատանքները, սակայն միտումնավոր առաջարկել է այնպիսի պայմաններ, որոնց արդյունքում տնտեսվարողները ստիպված վճարել են երկու անգամ ավելի։

Բացի «ԱՄ գրուպ»-ից, նույն վարքագիծը դրսևորվել է նաև «Մետեքսիմ» ընկերության հանդեպ:

Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես ընկերության կողմից 2015 թվականի դրությամբ 8.7 մլրդ դրամի չափով կուտակված վնասի առկայությունը, Հանձնաժողովի որոշմամբ ընկերությանը տրվեց խիստ նախազգուշացում՝ առկա թերացումները հետևողականորեն շտկելու հանձնարարականով:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91