Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
Ֆինանսների նախարարություն. դասընթաց՝ «Հարկային օրենսդրության դրույթներ ԱԱՀ վճարող հարկ վճարողների համար»
27/11/2015 14:16
Կիսվել

Ֆինանսների նախարարություն. դասընթաց՝ «Հարկային օրենսդրության դրույթներ ԱԱՀ վճարող հարկ վճարողների համար»

«ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2015թ-ի դեկտեմբերի 8-ից 11-ը կազմակերպում է «Հարկային օրենսդրության դրույթներ ԱԱՀ վճարող հարկ վճարողների համար» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ  Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2015-ի դեկտեմբերի 7-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել «ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ [email protected] կամ գրանցվել առցանց Կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am;

Դասընթացի արժեքը 30.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ):

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 986, 060 544 692:

Դասընթացի 1-ին օր, դեկտեմբերի 8-ին

18:30-20:00 – Թեմա 1. Մաքսային օրենսդրության փոփոխություններ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում։ Դասախոսներ՝ Վ.Ղազարյան, Ա.Ժամկոչյան
20:00-20:15 – Ընդմիջում (Սրճադադար)
20:15-21:30 – Թեմա 2. Եվրասիական տնտեսական միության կառուցվածքը և կառավարող մարմինները։ Դասախոսներ՝ Վ.Ղազարյան, Ա.Ժամկոչյան

Դասընթացի 2-րդ օր դեկտեմբերի 9-ին

18:30-20:00 – Թեմա 4. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան։ Դասախոս՝ Ա. Ալոյան
20:00-20:15 – Ընդմիջում (Սրճադադար)
20:15-21:00 – Թեմա 4. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան։ Դասախոս՝ Ա. Ալոյան

Դասընթացի 3-րդ օր, դեկտեմբերի 10-ին

18:30-20:00 – Թեմա 3. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ։ Դասախոս՝ Գ.Կիլինյան
20:00-20:15 – Ընդմիջում (Սրճադադար)
20:15-21:00 – Թեմա 3. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ։ Դասախոս՝ Հ.Յանիկյան

Դասընթացի 4-րդ օր, դեկտեմբերի 11-ին

18:30-20:00 – Թեմա 5. ««Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան։ Դասախոս՝ Ա.Սեմերջյան
20:00-20:15 – Ընդմիջում (Սրճադադար)   
20:15-21:30 – Թեմա 6. «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթներ։ Դասախոս՝ Ս. Եղիկյան

Դասընթացի դասավանդողներ․

1 Սամվել Եղիկյան ՀՀ ՖՆ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության ստուգումների դիտարկման բաժնի գլխավոր հարկային տեսուչ
2 Աշոտ Սեմերջյան ՀՀ ՖՆ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ
3 Ասանեթ Ալոյան ՀՀ ՖՆ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի ավագ հարկային տեսուչ,  <ՀՀ ՖՆ ուսումնական կենտրոն> ՊՈԱԿ-ի դասախոս
4 Հովհաննես Յանիկյան ՀՀ ՖՆ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ
5 Գայանե Կիլինյան ՀՀ ՖՆ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ
6 Վահագն Ղազարյան «ՀՀ ՖՆ ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մաքսային ծառայության մասով դասախոս
7 Անահիտ Ժամկոչյան «ՀՀ ՖՆ ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ -ի մաքսային ծառայության մասով դասախոս

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58