«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ պարտատոմսերը կշրջանառվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
2015թ.-ի դեկտեմբերի 02-ին «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առաջին թողարկումը ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում` ընդգրկելով երկրորդային Bbond ցուցակում, իսկ երկրորդ թողարկման պարտատոմսերը թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի Cbond ազատ շուկայում:
Ընկերության առաջին թողարկման՝ 1 մլն ԱՄՆ դոլար ընդանուր ծավալով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 2 տարի շրջանառության ժամկետով, 9.5% արժեկտրոնի տոկոսադրույքով պարտատոմսերը (ISIN – AMGLBLB21ER5) շրջանառվելու են Բորսայում GLBLB1 հապավմամբ:
Ընկերության երկրորդ թողարկման՝ 100,000,000 ՀՀ դրամ ընդանուր ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 1 տարի շրջանառության ժամկետով, 15% արժեկտրոնի տոկոսադրույքով պարտատոմսերը (ISIN – AMGLBLB12ER4) շրջանառվելու են Բորսայում GLBLB2 հապավմամբ:
Պարտատոմսերը թույլատրվել են նաև հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:
Հիշեցնում ենք, որ նշված պարտատոմսերը ս.թ. նոյեմբերի 17-ին տեղաբաշխվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում, որի մանրամասն տվյալները կարող եք ներբեռնել բորսայի պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Նորություններ» բաժնից: