Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
The Banker. 2015թ. «Տարվա լավագույն բանկն» Ամերիաբանկն է
03/12/2015 17:22
Կիսվել

The Banker. 2015թ. «Տարվա լավագույն բանկն» Ամերիաբանկն է

Դեկտեմբերի 2-ին Լոնդոնում կայացավ «Financial Times» հեղինակավոր կազմակերպության «The Banker» ամսագրի մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Հայաստանի 2015թ. «Տարվա լավագույն բանկ» ճանաչվեց Ամերիաբանկը:

«The Banker»-ի մրցանակաբաշխությունն աշխարհում հանդիսանում է բանկային գործունեության զարգացման ամենաբարձր գնահատականը, և այն անցկացվում է արդեն 16-րդ տարին  անընդմեջ:

Ինչպես նշում են մրցույթի կազմակերպիչները, «Տարվա լավագույն բանկ» տիտղոսն Ամերիաբանկին շնորհվել է մի շարք չափանիշներով, դրանց թվում նաև բանկի կողմից  առաջարկվող նորարարական «խելացի» լուծումներն են, որոնք էականորեն խնայում են հաճախորդի ժամանակը: Կարևորվել է նաև այն հանգամանքը, որ Ամերիաբանկը սերտորեն համագործակցում է այնպիսի միջազգային խոշոր կառույցների հետ, ինչպիսիք են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը, Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը` վերջինիս հետ կնքելով փոխարկելի ստորադաս փոխառության պայմանագիր, որը ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ էր իրականացվում:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշում է. «Ամերիաբանկն ամրապնդել է իր առաջատարի դիրքերը մի շարք առանցքային ֆինանսական ցուցանիշներով: Մեր հաջողության հիմնական բանալին Բանկի` հաճախորդին միտված քաղաքականությունն է. մատուցվող ծառայությունների որակ, արհեստավարժ անձնակազմ, շարունակական ինովացիաներ, բալանսավորված ռիսկերի կառավարում: Այս հատկանիշներով է, որ մենք վաստակել ենք մեր հաճախորդների վստահությունը: Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև CR2 ընկերության հետ կնքած հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր համակարգի ներդրման պայմանագիրը: Ինչը նշանակում է, որ 2016թ.-ին հեռահար բանկային ծառայություններից օգտվելու համար լիովին նոր հնարավորություններ կստեղծվեն,  դա էլ իր հերթին կնպաստի առհասարակ հեռահար բանկային սպասարկման մշակույթի զարգացմանը Հայաստանում»:

Մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկին շնորհվեց հավաստագիր և մրցանակ` Բրենդեն Բրեքենի արձանիկի տեսքով, որը եղել է “The Banker” ամսագրի հիմնադիրն ու խմբագիրը, իսկ 1945-1958թթ.` “Financial Times”-ի նախագահը:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41