Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՓՄՁ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ – ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԻՐ ԱՆՎՃԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
06/05/2009 17:25
Կիսվել

ՓՄՁ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ – ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԻՐ ԱՆՎՃԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Փոքր եւ միջին ձեռնարկությունների համար ստեղծված հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցման կենտրոնը շարունակում է իր անվճար ծառայությունները: Ինչպես այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց Փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ)  գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանը, 2009թ. հունվարի 26-ից մինչեւ մայիսի 4-ը կենտրոն է այցելել 146 ՓՄՁ սուբյեկտ, որոնց տրամադրվել է խորհրդատվական աջակցություն: Բացի այդ` մարտ-ապրիլ ամիսներին չորեքշաբթի օրերին կենտրոնում կազմակերպվել է ընդհանուր թվով 9 դասընթաց, որոնց մասնակցել են 213 ՓՄՁ սուբյեկտի ներկայացուցիչներ: Դասընթացների թեմաները վերաբերել են ՀՀ հարկային օրենսդրության փոփոխություններին եւ դրանց կիրառման հարցերին, ֆինանսական հաշվետվությունների պատրաստմանը, տրվել են պարզաբանումներ ՀՀ աշխատանքային օրենսդրության, ՀՀ քաղաքացիական եւ տնտեսական իրավունքի վերաբերյալ, ներկայացվել են հաշվապահական հաշվառման հիմունքներ:

Նշենք, որ այդ կենտրոնը ստեղծվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ` հաշվի առնելով փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար հաշվապահական հաշվառման վարման մատչելիության ապահովման արդիականությունն ու կարեւորությունը:

AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90