
«Արմենիա միջազգային օդանավակայանները» 160 մլն դոլար կներգրավի Կրեդիտ Սվիսից
Այսօր կայացած նիստի ընթացքում գործադիրը հավանություն է տվել «Կրեդիտ Սվիս» վարկային կազմակերպության լոնդոնյան մասնաճյուղի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի միջև նամակ-հավաստագրին: Որոշմամբ, համաձայնություն է տրվել ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին կնքելու շուրջ 160 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր «Կրեդիտ Սվիս» վարկային կազմակերպության լոնդոնյան մասնաճյուղի հետ: