Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Վերջին 5 տարում Հայաստանում ցանքատարածություններն ավելացել են շուրջ 68 հազար հեկտարով
22/12/2015 17:28
Կիսվել

Վերջին 5 տարում Հայաստանում ցանքատարածություններն ավելացել են շուրջ 68 հազար հեկտարով

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2015 թվականի գյուղատնտեսական տարվա բուսաբուծության ոլորտի արդյունքները:

Ամփոփելով կատարված աշխատանքները` նախարարի տեղակալը մասնավորապես նշել է, որ պետության կողմից հատկապես վերջին տարիներին շարունակաբար իրականացվող պետական աջակցության մի շարք ծրագրերը նպաստավոր պայմաններ են ստեղծել հանրապետությունում հողերի նպատակային և արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների և համախառն բերքի արտադրության ծավալների ավելացման, հողօգտագործողների եկամուտների բարձրացման և տնտեսական աճի ապահովման համար:

Ըստ ներկայացված տվյալների` 2010-2015թթ ցանքատարածություններն ընդհանուր առմամբ ավելացել են շուրջ 68 հազար հեկտարով։ Նախորդ տարվա 14.7 հազար հեկտարի փոխարեն ցանքերն այս տարի ավելացել են 18.7 հազ. հեկտարով: Ընթացիկ տարում հացահատիկի ցանքատարածություններն ավելացել են շուրջ 11.3 հազ. հեկտարով, բանջարեղենինը` 2.5 հազ. հեկտարով, այդ թվում լոլիկինը` շուրջ 1000 հա-ով, կարտոֆիլինը` 960 հա-ով և բոստանային մշակաբույսերինը` 950 հա-ով:

Հացահատիկի և հատիկաընդեղենի համախառն բերքի արտադրությունը 2010թ. 326.4 հազ. տոննայից ավելացել է 304 հազ. տոննայով` 2015թ. կազմելով 630 հազ. տոննա, այդ թվում` ցորենի արտադրությունը 184 հազ. տոննայից հասել է 369 հազար տոննայի, ինչի արդյունքում ինքնաբավության մակարդակն այժմ հանրապետությունում կազմում է շուրջ 50%:

«Կատարված աշխատանքները, իրականացված ծրագրերը և բնակլիմայական պայմանները նպաստեցին, որպեսզի այս տարվա գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալները բոլոր ուղղություններով ըստ օպերատիվ տվյալների գերազանցեն նախորդ տարվա ցուցանիշները», – իր խոսքում նշել է Սամվել Գալստյանը:

Հայաստանի Հանրապետությունում օպերատիվ տվյալներով 2015 թվականին արտադրվել է 369.4 հազար տոննա ցորեն` նախորդ տարվա 338.1 տոննայի դիմաց, 377.8 հազար տոննա պտուղ` նախորդ տարվա 291.0 հազար տոննայի դիմաց, որից` 105.9 հազար տոննա ծիրան, նախորդ տարվա 15.5 հազար տոննայի դիմաց: Ծիրանի բարձր բերք է ստացվել հատկապես Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերի այգիներից:

2015 թվականին արտադրվել է նաև 309.2 հազար տոննա խաղող` նախորդ տարվա 261.3 հազար տոննայի դիմաց, 1033.7 հազար տոննա բանջարեղեն` նախորդ տարվա 923.2 հազար տոննայի դիմաց, 776.6 հազ. տոննա կարտոֆիլ` նախորդ տարվա 733.1 հազար տոննայի դիմաց և 285.9 հազ. տոննա բոստանային մշակաբույսեր` նախորդ տարվա 245.7 հազար տոննայի դիմաց:

Փոխնախարարը շեշտել է, որ մարզերից ստացված սուբսիդավորված արժեքներով պարարտանյութերի (ազոտական, ֆոսֆորական, կալիումական), դիզելային վառելանյութի, 2015թ․ գարնանացանի և աշնանացանի համար անհրաժեշտ սերմացուների վճարունակ պահանջարկներն ամբողջությամբ բավարարվել են, և ծրագրերը շարունակվելու են նաև 2016 թվականին:

Սամվել Գալստյանը հորդորել է հողօգտագործողներին 2016 թվականին հողերի համալիր պարարտացման աշխատանքներ իրականացնել, բացի ազոտական պարարտանյութերից օգտագործել նաև ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր, ինչը կկանխի հողերի միակողմանի պարարտացումը։

Փոխնախարարի տեղեկացմամբ ՀՀ կառավարության որոշմամբ Շիրակի և Լոռու մարզերում 2014 և 2015 թվականներին կարկտահարությունից տուժած մի շարք համայնքների՝ Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում 2013 և 2014 թվականներին հատկացված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի դիմաց ձևավորված պարտքերը ներվել են:

Այս տարվա աշնանացանի համար հողօգտագործողներին հատկացնել է 4257.62 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու: 2015 թվականին 2016 թվականի բերքի համար կատարվել է 116830 հա աշնանացան, նախորդ տարվա 111836 հա-ից 5000 հա ավել: Գալստյանը հավելել է, որ այժմ բնակլիմայական պայմանները նպաստավոր են և շարունակական լինելու դեպքում 2016 թվականին կայուն երաշխավորված բերք է ակնկալվում ստանալ:

Նա նաև հայտնել է, որ բարձր վերարտադրության սերմացուների արտադրություն կազմակերպելու նպատակով` Ռուսաստանի Դաշնությունից գնվել է 40 տոննա աշնանացան ցորենի սուպերէլիտային սերմացու և հատկացվել 14 սերմարտադրողների և կազմակերպությունների: Իրականացված ծրագրերի արդյունքում ցորենի օգտագործվող սերմացուի 75-80 %-ը սորտաթարմացվել է:

Սամվել Գալստյանի խոսքով` առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նորագույն տեխնոլոգիաներով զինված ջերմատնային տնտեսությունների զարգացմանը: ՀՀ մարզպետարաններից հավաքագրված օպերատիվ տվյալների համաձայն 2015 թվականի դեկտեմբերի 18-ի դրությամբ` ջերմատների ընդհանուր տարածքը հանրապետությունում կազմում է 769.6 հա, որից նորագույն տեխնոլոգիաներով` 83.7 հա, որոնց մեծ մասը շահագործման են հանձնվել 2015 թվականի ընթացքում: Գալստյանի խոսքով` 2016 թվականին նախատեսվում են կառուցել ժամանակակից տեխնոլոգիաներով շուրջ 45.0 հեկտար ջերմատներ:

Փոխնախարարն ընդգծել է, որ ջերմատնային տնտեսության զարգացման արդյունքում ընթացիկ տարվա գարնանից հանրապետության շուկաներում իրացվել է հիմնականում բարձրորակ տեղական արտադրության լոլիկ և վարունգ, զգալիորեն ավելացել են բանջարեղենի արտահանման ծավալները:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83