ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 07/05/09
Երեկ կայացած առևտրային շրջանների արդյունքներով համաշխարհային շուկաներում նավթի գներն աճել են: Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում հունիս ամսվա ֆյուչերսների գինը նավթի WTI տեսակի մեկ բարելի համար աճել է 3.79%-ով և կազմել 56,34 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում հունիս ամսվա ֆյուչերսների գինը նավթի Brent տեսակի մեկ բարելի համար աճել է 3.81%-ով և կազմել 56,15 դոլար: Նավթի գների աճը մեծապես պայմանավորված է ներդրողների դրական սպասումներով: