Ինտերնետը Հայաստանում

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 400.00+1.00
EUR BUY - 405.00+0.00 EUR SELL - 414.00+0.00
OIL:  BRENT - 79.76+3.42 WTI - 76.57+3.35
COMEX:  GOLD - 2717.40+0.74 SILVER - 31.30+0.45
COMEX:  PLATINUM - 992.50+0.08
LME:  ALUMINIUM - 2571.50+2.92 COPPER - 9091.50+0.66
LME:  NICKEL - 15658.00+1.34 TIN - 29886.00-0.64
LME:  LEAD - 1975.00+1.86 ZINC - 2868.00+1.52
FOREX:  USD/JPY - 157.69-0.39 EUR/GBP - 1.0244-0.51
FOREX:  EUR/USD - 1.0244-0.51 GBP/USD - 1.2204-0.76
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 41938.45-1.63 NASDAQ - 19161.63-1.63
STOCKS US: S&P 500 - 5827.04-1.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39190.40+0.00 TOPIX - 2714.12+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 19064.29+0.00 SSEC - 3168.52+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8248.49-0.86 CAC40 - 7431.04-0.79
STOCKS EUR:  DAX - 20214.79-0.50
11/01/2025  CBA:  USD - 396.84+0.00 GBP - 487.91+0.00
11/01/2025  CBA:  EURO - 408.82+0.00
11/01/2025  CBA:  GOLD - 34124.00+0.00 SILVER - 386.40+0.00
Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում – 2015թ. III եռամսյակ
13/01/2016 11:43
Կիսվել

Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում – 2015թ. III եռամսյակ

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները հրապարակել են 2015թ.-ի III եռամսյակի գործունեության ամփոփ հաշվետվությունները: Սույն հաշվետվությունների հիման վրա կատարած վերլուծությունների արդյունքում կփորձենք ներկայացնել Հայաստանում Ինտերնետ շուկայի հիմնական միտումները:

Բաժանորդների թիվ

Բաժանորդների թվով առաջատարն է Beeline ընկերությունը: 2015թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ Beeline-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 148 999, ինչը 2015թ երկրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 919-ով, իսկ 2014թ. երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 3 132 բաժանորդով: Միևնույն ժամանակ, Beeline-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 41 504, ինչը 2015թ․ երկրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 202-ով, իսկ 2014թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ շարժական ինտերնետի բաժանորդների թիվը կրճատվել է 1 858-ով: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2015թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 337 051: Այս ցուցանիշը 2015թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 23 406-ով, իսկ 2014թ․ երրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 22 099 բաժանորդ:

2015թ.-ի երրորդ եռամսյակում Orange-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) կազմել է 130 745: 2015թ․ երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 1 152-ով, իսկ 2014թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ գրանցված աճը կազմել է 14 464: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը կազմել է 284 669: Ցուցանիշն այս տարվա երկրորդ եռամսյակի համանման ցուցանիշից ավել է 15 566-ով, իսկ 2014թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 27 758:

VivaCell MTS-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) 2015թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 72 469: Անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 1 046-ով, իսկ 2014թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ անկումը կազմել է 11 222 բաժանորդ: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվն անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 21 560-ով և կազմել 1 040 011, իսկ 2014թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 11 505:

Ucom-ի բաժանորդների թիվն անցյալ տարվա երրորդ եռամսյակում կազմել է 71 662: 2015թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ ընկերության բաժանորդների թիվն աճել է 2 597-ով, իսկ 2014թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 8 636:

Rostelecom-ի բաժանորդների թիվը 2015թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 31 161: Սույն ցուցանիշն այս տարվա երկրորդ եռամսյակի համանման ցուցանիշը գերազանցում է 2 090-ով, իսկ 2014թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 9 265-ով:

Interactive-ի բաժանորդների թիվն անցյալ տարվա երրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 4 830, ինչը 2015թ.-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 81-ով, իսկ 2014թ.-ի երրորդ եռամսյակի ցուցանիշը՝ 1 295-ով:

Այլ պրովայդերների բաժանորդների թիվը մեր կողմից գնահատվում է Հայաստանում ինտերնետ բաժանորդների ընդհանուր թվի 2%-ի** շրջակայքում՝ մոտ 10 230:

Այսպիսով, 2015թ.-ի երկրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում ինտերնետ բաժանորդների թիվը կազմում է մոտ 511 600, ինչը  մոտ 6.1 հազարով ավել է քան անցյալ տարվա երկրորդ եռամսյակի ցուցանիշը և մոտ 17.8 հազարով ավելի, քան 2014թ.-ի երրորդ եռամսյակում գրանցված ցուցանիշը:

Հեռահաղորդակցական ընկերությունների ունեցած մասնաբաժիններն ըստ ինտերնետ բաժանորդների քանակի հետևյալն է. 1. Beeline – 37.24% (-0.22 տոկ. կետ 2015թ. II եռ. նկատմամբ), 2. Orange – 25.56% (-0.08), 3. Vivacell-MTS – 14.16% (-0.37), 4. Ucom – 14.01% (+0.35), 5. Rostelecom – 6.10% (+0.34), 6. Interactive – 0.94% (+0.00), Այլ – 2%:

Բջջային ինտերնետ

Բջջային ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) հետևյալն է. 1. Orange – 130 745 (+1 152, 2015թ. II եռ. համեմատ), 2. Vivacell-MTS – 72 469 (-1 046), 3. Beeline – 41 504 (+202): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Orange – 53.42% (+0.40 տոկ. կետ,  2015թ. II եռ. համեմատ), 2. Vivacell-MTS – 29.61% (-0.46), 3. Beeline – 16.96% (+0.06):

Բջջային ինտերնետի (բացառությամբ հեռախոսով օգտվողների) բաժանորդների ընդհանուր քանակը 244 718 է: Անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 308-ով, իսկ 2014թ. երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ, որը կազմել է 1 384 բաժանորդ:

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների բաշխվածությունը հետևյալն է. 1. Vivacell-MTS – 1 040 011 (+21 560, 2015թ. II եռ. համեմատ), 2. Beeline – 337 051 (+23 406) , 3. Orange – 284 669 (+15 566): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Vivacell-MTS – 62.58% (-1.01, 2015թ. II եռ. համեմատ), 2. Beeline – 20.28% (+0.69), 3. Orange – 17.13% (+0.32):

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը 1 661 731 է: Անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը աճել է 60 532-ով, իսկ 2014թ. երրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 61 362 բաժանորդ:

Բաժանորդների ակտիվություն

«Բաժանորդների ակտիվության» ցուցանիշները ստանալու համար վերցվել են հեռահաղորդակցական ընկերությունների կողմից հրապարակվող «Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (MOaU, MbOU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների: «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշներն ըստ էության այն ցուցանիշներն են, որոնք անցած մի քանի տարիների ընթացքում ներկայացվում էին «Բիզնես 24»-ի և «Circle.am»-ի կողմից հրապարակվող «Ինտերնետը Հայաստանում» զեկույցներում:

Այսպիսով, «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է. 1. Beeline – 38.84% (-2.91 տոկ. կետ, 2015թ. II եռ. համեմատ), 2. Ucom – 26.30% (+0.12), 3. Orange – 14.02% (+2.21), 4. Rostelecom – 13.52% (+0.80), 5. Vivacell-MTS – 4.62% (-0.16), 6. Interactive – 0.70 (-0.06), 7. Այլ – 2%:

Մասնաբաժին շուկայում՝ ըստ հասույթի

Հեռահաղորդակցական ընկերությունների բաժանորդներից ստացված հասույթի մասնաբաժինները ստանալու համար վերցվել են հրապարակված «Ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ (ARPU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների:

Այսպիսով, «Բաժանորդներից ստացված հասույթի» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է. 1. Beeline – 31.09% (+1.15 տոկ. կետ, 2015թ. II եռ. համեմատ), 2. Ucom – 26.27% (+1.15), 3. Orange – 19.15% (+0.46), 4. Vivacell-MTS – 8.85% (-4.62), 5. Rostelecom – 10.16% (+0.88), 6. Interactive – 2.48% (+0.98), 7. Այլ – 2%:

11/01/2025
դրամ
Դոլար (USD)
396.84
+0.00
Եվրո (EUR)
408.82
+0.00
Ռուբլի (RUR)
3.89
+0.00
Լարի (GEL)
140.28
+0.00
34124.00
+0.00
Արծաթ
386.40
+0.00