Ֆինանսների նախարարություն․ տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր
Հունվարի 25-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26257160 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ դրամ, որից մրցակցային` 950 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 50 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 474 113 408 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.8000 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.8000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 2 գործակալ և գանձապետական պահառուն: