Կարեն Ճշմարիտյանի նախագահությամբ կայացել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի խորհրդի հերթական նիստը
Փետրվարի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի նախագահությամբ կայացել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի խորհրդի հերթական նիստը։
Նիստի ընթացքում քննարկվել են Գործակալության ընթացիկ աշխատանքային գործունեությանն առնչվող հարցեր, ներկայացվել է 2015 թվականի 4-րդ եռամսյակում Գործակալության կողմից կատարված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև հաստատվել է Գործակալության 2016-2018 թթ. գործարար ծրագիրը։
Նիստի ընթացքում ընդգծվել են նաև հաճախորդների ներգրավման ուղղությամբ իրականացված միջոցառումները, միջազգային խոշոր վերաապահովագրական ընկերության՝ Swiss Reinsurance Company LTD-ի հետ բանակացությունների ադյունքում առավել բարենպաստ պայմաններով վերաապահովագրություն իրականացնելու մասին համաձայնությունը, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի կողմից տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մասին պայմանավորվածության ձեռքբերումը։