Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը
05/02/2016 14:49
Կիսվել

ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ այսօր կառավարությունում ստորագրվել է համաձայնագիր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության միջև 2013 թ. սեպտեմբերի 28-ին կնքված օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի վերաբերյալ: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը:

Վերոնշյալ ծրագրի նպատակն է օժանդակություն տրամադրել ՀՀ կառավարության աշխատակազմին` ի կատար ածելու ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը: Այն կիրականացնի ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժինը՝ որպես Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի քարտուղարություն: Օժանդակությունը հնարավորություն կտա ուղղակիորեն ձեռք բերել բարձրակարգ միջազգային և/կամ տեղական տեխնիկական օժանդակություն՝ ճանապարհային քարտեզի ստեղծման և գերակա ճանաչված՝ կրթության, պետական եկամուտների, առողջապահության և քաղաքացիներին տրամադրվող ոստիկանական ծառայությունների ոլորտներում հակակոռուպցիոն ռազմավարության գործարկման համար:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 806.390 ԱՄՆ դոլար, որից ԱՄՆ ՄԶԳ կողմից ծախսերի փոխհատուցում` 749.110 ԱՄՆ դոլար, դրամաշնորհառուի ներդրում` 57280 ԱՄՆ դոլար: Հատկացվող միջոցներն ուղղվելու են երեք նպատակի իրականացմանը՝ փորձագիտական հանձնախմբի ստեղծում` Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հետ աշխատելու նպատակով, ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության գործարկում և շահագրգիռ կողմերի հետ կապերի ռազմավարության ծրագրի մշակում և իրականացում: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործողություններն ու նախաձեռնությունները կընդգրկեն 2016 թ. փետրվարի 5-ից 2017 թ. ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածը:

Կառավարության ղեկավարը, կարևորելով համաձայնագրի ստորագրումը, նշել է, որ կա հստակ քաղաքական կամք՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը կյանքի կոչելու համար, և նշված համաձայնագրի ստորագրումը հաջողության հասնելու կարևոր բաղադրիչներից է: «Մեր մոտեցումները համընկնում են, և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաջողություն ունենանք: Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ ՄԶԳ ջանքերը Հայաստանի զարգացման, քաղաքացիական հասարակության ձևավորման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում և կարևորում ենք շարունակական համագործակցությունը», – նշել է վարչապետը:

Քարեն Հիլիարդն իր հերթին ողջունել է ՀՀ կառավարության հետևողական ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում, Խորհրդի աշխատանքներում քաղաքացիական հասարակության ներգրավումը և Հովիկ Աբրահամյանին փոխանցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի բարձր գնահատականն այս գործընթացում վարչապետի անձնական շահագրգռվածության համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է թե՛ ՀՀ կառավարության՝ թափանցիկությանն ուղղված նախաձեռնություններին, թե՛ քաղաքացիական հասարակության վերահսկողական ջանքերին: Շեշտելով, որ ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում միշտ արդյունավետ է եղել՝ տիկին Հիլիարդը վստահություն է հայտնել, որ հաջողությամբ կպսակվեն նաև կոռուպցիայի դեմ պայքարում համատեղ ջանքերը՝ ուղղված թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանը և իրական փոփոխությունների կատարմանը, որոնք կհանգեցնեն Հայաստանում կենսակերպի բարելավմանը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08