Տնտեսական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 422.50-1.50 EUR SELL - 429.00-2.00
OIL:  BRENT - 78.55-5.35 WTI - 75.49-6.49
COMEX:  GOLD - 4339.00+0.61 SILVER - 69.90-0.24
COMEX:  PLATINUM - 1799.20+1.83
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.3+0.06 EUR/GBP - 1.161+0.22
FOREX:  EUR/USD - 1.161+0.22 GBP/USD - 1.3423+0.16
STOCKS RUS:  RTSI - 1087.58-1.63
STOCKS US: DOW JONES - 51999.67+0.64 NASDAQ - 26376.34-1.15
STOCKS US: S&P 500 - 7511.35-0.57
STOCKS JAPAN:  NIKKEI - 69404.50+0.13 TOPIX - 3991.14-0.21
STOCKS CHINA:  HANG SENG - 24493.95-1.40 SSEC - 4091.89-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10494.21+0.61 CAC40 - 8447.27+0.75
STOCKS EUR:  DAX - 24910.41+0.07
16/06/2026  CBA:  USD - 368.21+0.15 GBP - 494.4+0.24
16/06/2026  CBA:  EURO - 427.49+0.1
16/06/2026  CBA:  GOLD - 51558+2024 SILVER - 836.84+43.65
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Դոկտոր Շամշադ Ախթարի ղեկավարած պատվիրակությանը
10/02/2016 18:06
Կիսվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Դոկտոր Շամշադ Ախթարի ղեկավարած պատվիրակությանը

Փետրվարի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ԱԽՏՏՍՀ) գործադիր քարտուղար Դոկտոր Շամշադ Ախթարի ղեկավարած պատվիրակության հետ:

Հանդիպմանը մասնակցել են. ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի ենթատարածաշրջանային գրասենյակի ղեկավար Տիցիանա Բոնապեյսը, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի ենթատարածաշրջանային գրասենյակի գլխավոր պաշտոնյա   Նիկոլայ Պոմոշնիկովը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության աշխատակիցներ:

Ողջունելով Շամշադ Ախթարին և պատվիրակության անդամներին, Կարեն Ճշմարիտյանն ընդգծել է, որ Հայաստանը հետևում է ՄԱԿ-ի բոլոր նախաձեռնություններին և նոր մետեցումներին` նշելով, որ քայլեր են ձեռնարկվում մեր երկրի զարգացման գործընթացում համաշխարհային հանրության կողմից 2015 թվականին ընդունված Կայուն զարգացման 17 նպատակների  ինտեգրման ուղղությամբ:

Պատասխան խոսքում Դոկտոր Ախթարը նշել է, որ Հայաստան այցելելու իր որոշումը պայմանվորված է դեպի ծով ելք չունեցող երկրներին աջակցելու ցանկությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի պատվիրակության Հայաստան կատարած այցի հիմնական նպատակները, մասնավորապես` առաջիկա տարածքային միջկառավարական հանդիպումներին, ինչպես նաև 2016թ. մայիսի 15-19-ը Բանգկոկում կայանալիք հանձնաժողովի հաջորդ նստաշրջանին Հայաստանի մասնակցության, Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման և երկրի սահմանած առաջնահերթություններին վերաբերող հարցեր:

Դոկտոր Ախթարը նշել է, որ ՄԱԿ-ի ԱԽՏՏՍՀ-ը հարթակ է ստեղծում տարածաշրջանի երկրների ղեկավարների համար` քննարկելու տարածաշրջանային խնդիրները: Այս ենթատեքստում երկուստեք կարևորվել է զարգացման քաղաքականությանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով գործող միջկառավարական հանձնաժողովների դերը:

Գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը վերաբերող հարցերի առնչությամբ (դրանք ընդգրկված են ՄԱԿ-ի ԱԽՏՏՍՀ-ի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների հանձնաժողովի իրավասություններում) ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է նախարարության կողմից մշակված «Կայուն տնտեսական զարգացման ռազմավարություն. Ինովացիոն առաջընթացի ուղին» փաստաթղթի կարևորության մասին` կայուն զարգացման քաղաքականության, ինչպես նաև տարածաշրջանում, որպես օրինակելի զարգացման մոդել, ծառայելու տեսանկյունից:

Հանդիպման ավարտին Դոկտոր Շամշադ Ախթարը շնորհակալություն է հայտնել էկոնոմիկայի նախարարին հանգամանալից զրույցի և օգտակար մեկնաբանությունների համար:

16/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.21
+0.15
Եվրո (EUR)
427.49
+0.1
Ռուբլի (RUR)
5.0795
-0.0014
Լարի (GEL)
138.6
+0
51558
+2024
Արծաթ
836.84
+43.65