Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Ամփոփվել է ՀՀ ֆինանսների նախարարության 2015 թ. գործունեությունը
17/02/2016 20:10
Կիսվել

Ամփոփվել է ՀՀ ֆինանսների նախարարության 2015 թ. գործունեությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2015թ. ընթացքում իրականացրած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշել է, որ 2015 թ.-ին հարկաբյուջետային քաղաքականության միտված է եղել մակրոտնտեսական կայունության պահպանմանը, հատկապես կարևորվել է տնտեսական աճի խթանման քաղաքականությունը: Նախարարի խոսքով՝ ի տարբերություն տարածաշարջանի այլ երկրների, նախորդ տարվա ընթացքում հաջողվել է առանց որևէ ծրագրային շեղման ապահովել անհրաժեշտ ֆինանսական հոսքերը: Գագիկ Խաչատրյանը զեկուցել է, որ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները 2015 թ. կազմել են 1 տրիլիոն 65 միլիարդ դրամ՝ 2014-ի նկատմամբ 0,3 տոկոսով ավելի: Պետական բյուջեի ծախսերը կազմել են 1 տրիլիոն 253 միլիարդ դրամ, ինչը 2014-ի նկատմամբ ավելի է 10,6 տոկոսով:

Նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունը հաշվետու տարվա ընթացքում ամբողջական պահանջարկի վրա թողել է ընդլայնող ազդեցություն՝ արտաքին շոկերի պայմաններում դյուրացնելով պետական բյուջեի կատարումը: ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխգործակցության շրջանակում տեղեկատվության փոխանակման, մաքսատուրքերի հաշվառման նպատակով նախորդ տարի ներդրվել է ծրագրային ապահովման նոր մոդուլ: Շարունակվել են հարկային և մաքսային օրենսդրության կատարելագործ¬ման աշխատանքները՝ ուղղված ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված՝ գործարար միջավայրի բարելավմանը, ստվերային տնտեսության կրճատմանը, հարկային ու մաքսային համակար¬գերի կարողությունների զարգացմանը: Մշակվել է ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի նախնական տարբերակը: Գագիկ Խաչատրյանը նշել է, որ շարունակվել են ներդրումների ներգրավման ու գործարար միջավայրի բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները: Նախարարը զեկուցել է, որ տարվա ընթացքում իրականացվել են գործողություններ՝ ուղղված ՀՀ ներքին սպառողական շուկայում չդրոշմավորած ապրանքների, ինչպես նաև դրոշմավորման կանոնների խախտման դեպքերի բացահայտմանը, որոնց արդյունքում հայտնաբերվել է մոտ 13 հազար չդրոշմավորված կամ դրոշմավորման կանոնների խախտումով ապրանքներ: 2015թ. ընթացքում իրավապահ մարմինների պահանջով իրականացվել է պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 604 ստուգում, որոնց արդյունքում արձանագրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա 12.7 մլրդ դրամի պարտավորություն: «Հարկատու 3» ծրագրային համակարգում ներդրվել են նոր ենթահամակարգեր:

Վարչապետը դրական է գնահատել նախարարության աշխատանքը և նշել, որ 2015 թվականին ջանքերի համատեղմամբ ՀՀ կառավարությանը հաջողվել է հաղթահարել աշխարահաքաղաքական իրողությունների հետևանքով առաջացած դժվարությունները: Գործադիրի ղեկավարը կարևորել է հետագա ծախսերի արդյունավետության բարձրացումը և նշել, որ այդ նպատակով կառավարությունն իրականացնելու է կոնկրետ քայլեր: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ 2016 թ. նախատեսված են լուրջ ծրագրեր և կառավարությունը միասնական ուժերով շարժվելու է առաջ:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46