
Անկարայում հզոր պայթյուն է որոտացել
Թուրքիայի մայրաքաղաքում խոշոր պայթյուն է որոտացել:«Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին տեղեկացրել է Hurriyet թերթը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` մանրամասները ճշտվում են:
CNN Türk-ը տեղեկացնում է, որ դեպքի պատճառները հայտնի չեն: Հաղորդվում է միայն, որ պայթյունը որոտացել է Անկարայի կենտրոնում` ռազմական շենքերին պատկանող շրջանում: Ականատեսները վկայում են, որ պայթյունը լսվել է նաև Թուրքիայի մայրաքաղաքի հեռավոր շրջաններում:
Նախնական տվյալների զոհերի թիվը 5-ն է։